Ո՞ւմ է ծառայում Հայոց բանակը... Հայաստանի՞ն, թե՞ ինչ-որ անձի

Հարցը առավել քան տեղին է թե՛ առկա իրավիճակի կոնտեքստում, թե՛ Վազգեն Մանուկյանի՝ նախօրեին հրապարակած կոչի շրջածիրում: Ըստ էության, Վազգեն Մանուկյանը կոչով բարձրաձայնել է հենց այն, ինչի մասին մտորում ու ժամանակ առ ժամանակ նաև խոսում են շատերը: Այն է՝ հայրենի զինվորականությունը պարտավոր է գործել իր երդմանը հավատարիմ, պաշտպանե՛լ Հայաստանը, որի գոյությանն ուղղակիորեն սպառնում է այսպես կոչված «ՀՀ իշխանությունը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Կասկածից վեր է, որ նիկոլական իշխանությունը կփորձի Վազգեն Մանուկյանի դեմ «գործ» սարքել, նրան վերագրել, օրինակ, ռազմական հեղաշրջման կոչի մեղադրանք կամ նման մի բան: Բայց նախ, վստահ ենք, որ Վազգեն Մանուկյանի համար խորապես միևնույն է, թե փողոցային-ինքնակոչ-երկրաքանդների մի խմբույթ իրեն ինչի մեջ կմեղադրի կամ չի մեղադրի: Երկրորդ, Վազգեն Մանուկյանը, իր քաղաքական կենսագրությամբ և Հայրենիքին մատուցած ծառայություններով քաղաքական ու բարոյական այն բարձրության վրա է, որ օրհասական պահին նման կոչով կարող ուժերին դիմելու իրավունքը առավել քան վաստակել է:

Էլ ո՞վ պիտի նման կոչով հանդես գար, եթե ոչ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայոց հաղթական բանակի ստեղծման ակունքներում կանգնած և ծանրագույն վիճակից մեր բանակն ու երկիրը դեպի փայլուն հաղթանակների տարած պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը:

Այո՛, երբ վիճակն օրհասական է, առավել կազմակերպված կառույցները, իսկ դրանց շարքերում առաջինը հենց բանակն է, ուժայիններն են, ուղղակի պարտավոր են հնարավոր ամեն ինչ անել՝ պետությունը կործանումից փրկելու, կործանիչներից ձերբազատվելու համար: Այո՛, հենց զինվորականությունը, մեր պարագայում նաև Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը պիտի առաջնորդեն համաժողովրդական ազատագրական փրկարար մղումը: Ուրիշ ճար ուղղակի չկա՛:

Չափազանց կարևոր է արձանագրել՝ Նիկոլ Փաշինյանն այլևս լեգիտիմ չէ՛: Նա այլևս իշխանազավթող և ուզուրպատոր է, որը բացահայտորեն սպասարկում է ցեղասպան Թուրքիայի ու հակահայ-ֆաշիստական Ադրբեջանի շահերը:

Նիկոլ Փաշինյանը զրոյացրել է նաև 2021-ին, թեկուզ կեղծիքով ու մոլորեցնելով ստացած իր 680 հազար քվեները: Դա էլ է «ջուրը նետել», քանի որ ոչ մեկը նրան քվե չի տվել այն բանի համար, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, որ ուրանա Արցախը, որ Հայաստանի Հանրապետության ահռելի տարածքներ, ամբողջական գյուղեր վերցնի ու նվիրի Ադրբեջանին, որ գնա թուրքիաներում Էրդողանի ու նման սրիկաների առաջ կզի:

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, օրենքից դուրս է: Հետևաբար՝ նրան իշխանությունից հեռացնելը ու դրան նպատակաուղղված գործողությունները չեն կարող լինել ապօրինի, ըստ սահմանման, և ապօրինի չե՛ն:

«Ես հատուկ դիմում եմ մեր ուժային կառույցներին՝ դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները,-ընդգծել է Վազգեն Մանուկյանը և հավելել,-Այն, ինչ անում է և ուզում է անել Նիկոլ Փաշինյանը, հակասում է նախևառաջ մեր Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար Նիկոլ Փաշինյանն այլևս լեգիտիմ չէ: Իր հայտարարություններով, իր գործողություններով, իսկ հետագայում նաև իր ստորագրությամբ նա դառնում է պետական հանցագործ, իսկ պետական հանցագործին պաշտպանելով՝ դուք դրժում եք ձեր երդումը, ինչը նույնպես պետական հանցագործություն է»:

Ո՞ւմ է ծառայում Հայոց բանակը. Հայաստանի՞ն, թե՞ ինչ-որ անձի՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որ ի լրումն ամենի, ոչ լեգիտիմ է:

Ո՞ւմ են երդում տվել Հայոց բանակի սպաները և զինվորները. Հայաստանի՞ն, թե՞ ինչ-որ ոչ լեգիտիմ անձի:

Վաղուց կողմնորոշվելու ժամանակն է՝ Փաշինյանի հետ շարունակել փորել Հայաստանի գերեզմանափո՞սը, թե՞ փաշինյանական ռեժիմը նետել քաղաքական կեղտափոսը, որպեսզի կործանումից փրկվի Հայաստանը:

Հիշե՛ք՝ ինչ եք երդվել ու հանուն ինչի:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 710 անգամ
Լրահոս
Փաշինյանի բացահայտումը․ Նիկոլը 2031 թվականին ժողովրդի առաջ մի թուղթ է դնելու ու… Սուրեն Սուրենյանց (video) Դուք չե՛ք հասկանու՞մ․․․ Սևանը սարսափելի վիճակում է հայտնվելու․․․ բողոքի ակցիա (video) Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր արտառոց բան է տեղի ունեցել․․․ իրավիճակը սրվում է (video) Մենք վտանգ չենք ներկայացնում, պետք է ցուցանակներով անցկացնենք մեր ակցիան․ քննարկում ոստիկանների հետ (video) COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել 10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր Նիկոլն իր թերթում գրում էր, ով է մեղավոր, որ ինքն այսպիսինն է, ու․․․ (video) Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Գլխատել է իր երկու ազգականուհիներին Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Եկել է ժամանակը․․․ մի Արտաշատով կարող ենք փոխել ամբողջ երկրի վիճակը․ Արծվիկ Մինասյան (video) Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ժողովու՛րդ, դուք ՔՊ-ին այլընտրանք ունեք․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին (video) Երասխ, Սուրենավան և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am