Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Suzuki»-ն բախվել է կայանված «КамАЗ»-ի հետնամասին. Կա վիրավոր
«Shamshyan.com»-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Suzuki մակնիշի 34 QZ 052 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհաշինարարական աշխտանքեր իրականացնող, կայանված վիճակում գտնվող КамАЗ մակնիշի 34 GS 555 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Suzuki-ի վարորդին տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքությունը:
