Հաշվվել է Ֆրանսիայի տարածքում «Իրմա» փոթորիկի վնասը
Ֆրանսիայի անդրծովյան տարածքների՝ Սեն Մարտեն և Սեն Բարտելեմ «Իրմա» փոթորկի հասցրած վնասները կազմել են շուրջ 1,2 մլրդ եվրո: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ֆրանսիայի պետական ապահովագրական CCP ընկերությունը:Այն վրա է հասել սեպտեմբերի 6-ին: Այդ գումարն իր մեջ ներառում է բնակելի տներին, ավտոմեքենաներին, ձեռնարկություններին պատճառված վնասները: «Իրմա» փոթորկի զոհ է գնացել ավելի քան 20 մարդ:
