«Իրման» վրա է հասնում Ֆլորիդա. ավելի քան 5,5 մլն մարդու են տարհանում
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի մոտ 5,6 մլն բնակիչ պարտադիր տարհանման մասին ծանուցում է ստացել «Իրմա» հզոր փոթորկի մոտենալու հետ կապված, հայտնում է CNN-ը: Իրմա ծովամրրիկը, որն այս պահին ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը, Կարիբյան ծովի ավազանում գտնվող Բարբուդա կղզում ավերել է գրեթե բոլոր կառույցները: Մոտ մեկ միլիոն մարդ Պուերտո Ռիկոյում զրկվել է էլեկտրականությունից:
Փոթորկի ուժը տատանվում է բարձրագույն հինգերորդ և չորրորդ կատեգորիաների միջև:
«Իրման» անվանում են Ատլանտիկայում առնվազն վերջին տասնամյակում ամենահզորը:
