Մեր տղաները զոհվում են, մենք հուղարկավորում ենք, դա՞ է մեր հիմնական գործը․ չխոսե՞նք պատճառների մասին․ Բագրատ Սրբազան․ News.am

News.am-ը զրուցել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․

Ո՞րն է եկեղեցու հիմնական գործը. այն, որ ասենք, օրինակ, մեր տղաները զոհվում են, մենք հուղարկավորում ենք, դա՞ է մեր հիմնական գործը․ չխոսե՞նք դրա պատճառների մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է այս պահին եկեղեցին իր հիմնական գործին զուգահեռ սկսել նաեւ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել:

«Ես ուզում եմ շատ հստակ արձանագրել. Եկեղեցին ոչ միայն քաղաքականությամբ չի զբաղվում, այլեւ հակառակը, մտահոգված է եղած իրավիճակով: Մեր կենսագրությունն է հարցը, մեր պատմությունն է հարցը, ընդհանրապես մեր գոյությունն է հարցը, ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը: Որտե՞ղ է դրա քաղաքականությունը: Սա ուղղակի դաշտ նետված, մոլորեցնող հայտարարություն ասեմ, գաղափար ասեմ, ուղղություն ասեմ, կամ վարկաբեկման գործընթաց ասեմ, այդ բոլորն է: Եկեղեցու համար դա քաղաքականություն չէ:

Այսօր ամբողջ ազգն է վարակված այս քաոտիկ վիճակով, եթե դուք կուզեք դա կոչել քաղաքականություն: Ասել, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկելի չէ, դա քաղաքականությո՞ւն է: Բա այնտեղ մեր ժողովուրդը, մեր ժառանգությունը չէ՞, մեր պայքարը, մեր արյունը չէ՞: Երբ ասում ենք, որ մեր սահմանները այսպիսի վատ, այլանդակ վիճակում են, դա քաղաքականությո՞ւն է: Հետեւաբար, դա շատ մերկապարանոց հայտարարություն է»,-ասաց Գալստանյանը:

Նա բնական համարեց, որ որոշակի վախ կա, որ եկեղեցին կարող է ընդհանրապես այս իրավիճակում գործընթացներ ստանձնել, որովհետեւ հասել է մեր գոյության ծայրին. «Եկեղեցին խոսում է բարոյականության մասին, կենսագրության, գոյության սպառնալիքների մասին, ի՞նչ քաղաքականություն»:

Ինչ վերաբերում է նրան, որ հոգեւոր դասի եւ իշխանության միջեւ անդունդը խորանում է, ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են հնչում, Պարգեւ Սրբազանն արձագանքեց. «Այս ամենը, ցավալիորեն, այն իրավիճակն է, որի առաջին պատասխանատուներն իշխանություններն են, որովհետեւ Եկեղեցին խոսում է ճշմարտության մասին: Մեզ համար Արցախի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է: Նախօրեին հերթական անգամ հրաժարվեցին, ասելով՝ մենք ԼՂ ժողովրդի մանդատը չունենք իրենց համար պայքարելու: Եթե մանդատը չունեիք պայքարելու, մանդատն ունեի՞ք իրենց ճակատագրի վրա ստորագրություն դնելու: Եկեղեցին արծարծում է եղած խնդիրները, իշխանությունները պատրա՞ստ են դրանց լուծումներ գտնելու: Ավելի հանդուրժող ու կառուցողական են մեր բոլորի կենսագրության թշնամիների հետ, լինի Ադրբեջանի կամ Թուրքիայի նախագահը, քան իրենց ներքին կյանքում հասկանալու համար, թե ինչու են այս խնդիրները բարձրաձայնվում:

Այն ներքին իրավիճակի այլանդակությունը, որ տիրում է մեր երկրում, ընդունելի՞ է: Ասենք, ԱԺ նախագահը թքում է մարդկանց վրա, դա ընդունելի՞ է, մյուսը սպառնում է խորհրդարանում, ասելով՝ լեզուդ կկտրեմ, ընդունելի՞ է: Երբ սրանց մասին խոսում ենք, ասում են՝ ինչո՞ւ նախկինում չէիք խոսում: Եթե նույնիսկ նախկինում չէինք, որի հետ համաձայն չեմ, դա նշանակում է, որ այսօր դրանք պետք է տեղի ունենա՞ն:

Երկրորդը, եթե նախկինում գործվել են նույն բաները, այս մարդիկ եկել են իշխանության, որ այլեւս չգործվեն, բայց ի՞նչ է ստացվում. Եւ շարունկում են նույն վարքագիծը, եւ միաժամանակ արդեն մեծ իմաստով հայրենիքի, պետականության նկատմամբ սպառնալիքներ են ստեղծել»:

Նա հավելեց, որ իշխանությունները թող իրենք մտածեն, թե ինչպես հարմարվեն այդ իրավիճակին. «Երբ 15 երիտասարդներ վառվում են իրենց ծառայության վայրում ու նրանց մոխիր դարձած մարմինները հոգեւորականը հուղարկավորում է, հոգեւորականն իրավունք ունի՞ ասելու, թե ինչու եք տարել, վառել այս տղաներին: Թե՞ դա քաղաքականություն է. դուք սպանեք, մենք թաղե՞նք: Սա մեր գործն է, նա էլ ձեր գո՞րծը: Հետեւաբար, այս ապաբարոյական գիտակցությունը առաջին հերթին հենց իրենց պարանոցին է, իշխանության պարանոցին: Եկեղեցին խնդիր չունի որեւէ մեկի հետ, խնդիր ունի պետականությունը պահելու, ներքին կյանքը բարեկարգելու հետ, սիրո եւ հաշտության մթնոլորտ տեսնելու, ուժեղ երկիր, արժանապատիվ մարդ տեսնելու հետ: Ոչ թե այսպես նվաստացած ու ստորացած, ինչ է թե ընտրվել ենք: Ի՞նչ եք ընտրվել, խաբելով ընտրվել եք:

Հիմա իրավունք ունե՞նք ասելու, որ եթե ձեր ծրագրում կա Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի հարցը, ինչու չեք իրականացնում: Դա քաղաքականությո՞ւն է»:

դիտվել է 397 անգամ
Լրահոս
Հայ եկեղեցին՝ ազգային աղետի ժամանակներում. Որոշ մանրամասներ հրապարակվում են առաջին անգամ Երևանում 52-ամյա տղամարդը «ԵԿՄ»-ից պnլիտրավմայnվ տեղափոխվել է hիվանդանոց Էն ականջ կտրողից ի՞նչ կա․ Բագրատ Սրբազանը դատախազության մոտ «թաղեց» իրավապահների աշխատանքը (video) Երեկ սրանք խառնվել են իրար․ չեն իմացել՝ ոնց փախցնեն Փաշինյանին․ Աննա Մկրտչյան (video) Հայաստանն արագորեն գնում է Ուկրաինայի ճանապարհով. Օլեգ Մատվեչև Տեղեկացե՛ք, թե ովքեր են աջակցում Հայաստանի իշխանությանը Արդեն վարքագիծ է՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման. Արցախի ՄԻՊ «Արի իմ սոխակ․․․». Արսեն Գրիգորյանի հուզիչ կատարումը (video) Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնված նաև այլ ռիսկեր կան. Աբրահամյան ԱՄՆ-ը զգալի ներդրումներ է անում հանքարդյունաբերության ոլորտում․ ի՞նչ է անում Հայաստանը Էրեկվա հրեշտակին սիրե՞լ եք. ոստիկաններն էլ էին ուրախացել․ Սրբազանը կատակեց (video) Այսօր Լեռնային Ղարաբաղի վանքերը վերանվանվում են, յուրացվում է Հայ եկեղեցու անցյալը. Զատուլին Նիկո՛լ, այ «դուխով տրյապկեք», դուք ուզեցիք այս ճոխ թաղումը․ հերոսի հոր հզոր խոսքը (video) Լուր եմ ստացել՝ իբր ինձ ձերբակալելու են, դե փորձեք․ Բագրատ Սրբազան (video) Համոզված եմ, որ տեսանելի ապագայում ոչ ոք չի կարող հայերի, հայ ժողովրդի համար փոխարինել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին. Զատուլին Սա աննախադեպ է․ մարդագողություն է եղել․ փաստաբաններն ահազանգում են (video) Սրբազանին և «Սրբազան Շարժմանը» հեգնող բույսեր, գնացեք Բաքու, միացեք ձեր քույրեր և եղբայրներին․ Դավիթ Ամալյան Արսեն Գրիգորյանի ոտքը նայե՛ք, ասում են չենք ջարդել, պատասխան եք տալու (video) Արդեն կառուցված շենքը քանդել են՝ թերությունների պատճառով Տեսա՛ք, Փաշինյանը չի կարող հանգիստ նստել կառավարությունում, պիտի միայն փախչի․ Գառնիկ Դանիելյան (video) Գլուխները պատին կտան, դե թող փորձեն․ Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ (video) Աղդամեցի Ալենը չի պատկերացնում՝ ինչ պատասխանատվություն է սպասվում նրան, Արցախը հանձնելու համար. Զաքարյան Մեր հարգանքն ու խոնարհումը բոլոր ազնիվ ոստիկաններին. Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրանցիների վարելահողեր տանող միակ ճանապարհն անցել է Ադրբեջանին Թե ի՞նչ ուղղությամբ կընթանա այս միտումը, առայժմ հստակ կանխատեսելն անշնորհակալ գործ է. Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am