Եթե չունեք մանդատ, ինչո՞ւ Արցախը տարաք պատերազմի, պարտվեցիք

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի «առաջինդեմքային» ներկայացուցիչներ համարվող ԱԽՔ Արմեն Գրիգորյանը (ծնունդով արցախցի է համարվում, ի դեպ, այնտեղ է ծնվել) և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ ու նախօրեին «եթերում» էին: Մեկը՝ Հ1–ի, մյուսը՝ ԱԺ բյուջեի կատարողականի քննարկումների: Ու ներկայացնում էին Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգի», այսպես ասենք՝ «դետալները», այն է՝ ինչ են պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ, որ հարցերում առաջընթաց ունեն, որ թվի քարտեզներով են ցանկանում Ալիևի հետ Հայաստանի Հանրապետությունը «մեջ-մեջ անել» և այլն:


Ըստ որում, «և այլն»-ի մեջ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մի ամբողջ շարք ուշագրավ հայտարարություններ արեց, որոնց շարքից, կարծում ենք, արժե նախ առանձնացնել Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի վաղ արված երեսպաշտական այն պնդումը, թե իրենց կառավարությունը մանդատ չունի, որպեսզի բանակցություններ վարի Արցախի հարցով: Ահա, եկեք միասին հիանանք ՀՀ թիվ 1 «թավշյա» դիվանագետի՝ Արարատ Միրզոյանի հայտարարությամբ. «Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել»: Ստո՛պ:

Ինչպես սիրում էր ասել սանհանգույցագետ վարպետ Վաղինակը՝ էստեղ ուշադիր ու մի րոպե: Ինչո՞ւ ենք կարծում, որ նման հայտարարությունը երեսպաշտական բնույթ է կրում: Հիմնավորենք, քավ լիցի, փաստարկներն ու փաստերն այնքան շատ են, որ ոչ թե 1, այլ մի ամբողջ շարք լրագրային հրապարակումների կբավականացնի: Իսկ հիշո՞ւմ է Արարատ Միրզոյանը իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի օգոստոսի 17-ի՝ «100-օրյա պաշտոնավարման» բազմահազարանոց հանրահավաքը, որտեղ նա համարյա երդում էր ուտում, թե՝ Արցախի խնդրով հենց բանակցային այնպիսի առաջարկ լինի, որը ինքը (իր կառավարությունը) ընդունելի կհամարի, կգա հրապարակ ու կներկայացնի այդ առաջարկությունը, և միասին՝ մի 3 միլիոն «վարչապետների» հետ, ագորայով կորոշեն՝ ընդունե՞լ առաջարկությունը, թե՞ ոչ:

Բա այդ ժամանակ մանդատ ունեին, հետո կորցրեցի՞ն, թե՞ ինչպես: Կամ՝ եթե «Արցախի ժողովրդի» ճակատագրին վերաբերող բանակցություններ վարելու մանդատ չունեիք, հապա Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում որպես ի՞նչ էր հայտարարում «Արցախը Հայաստան է, և վերջ»: Մի՞թե առանց մանդատ նման ճակատագրական հայտարարություններ են անում: Բա եթե մանդատ չունեիք, որպես ո՞վ կամ ինչացո՞ւ էիք Արցախի տարածքում գտնվող ռեստորանում ուտում-խմում, հետո էլ ՀԴՄ կտրոնի «բազար» անում: Եթե մանդատ չունեիք, այդ ի՞նչ հուսախաբ չանելու մասին սրտաճմլիկ գրառում էր անում Նիկոլ Փաշինյանը՝ հեռակա դիմելով Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք հայտնի գյուղի բնակչին:

Առանց մանդատի՞ էր հուսախաբ չանելու խոստումներ տալիս: Եթե չունեք մանդատ, ինչո՞ւ Արցախը տարաք պատերազմի, պարտվեցիք, դարձաք հազարավոր զոհերի հեղինակ, ստորագրեցիք 2020 թ. նոյեմբերի 10-ի փաստաթուղթը, ու այդպես շարունակ... Գուցե բավակա՞ն է քամի անել, պարոնա՛յք («պարոնայք»-ը՝ զուտ ընթերցողի հանդեպ հարգալից վերաբերմունքից ելնելով, իհարկե): Եթե դուք, ինչպես պնդում եք, «ԼՂ ժողովրդի կողմից» մանդատ չեք ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, ապա այդ ի՞նչ իրավունքով եք հայտարարում, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, որպես «ադրբեջանական տարածք»: Ո՞վ է ձեզ նման իրավունք ու մանդատ տվել: Նման հայտարարության համար ոչ մեկդ, սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած Արարատ Միրզոյանով ու մնացյալով, մանդատ չունեք ու չունեք ոչ միայն «ԼՂ ժողովրդից», այլև՝ «ՀՀ ժողովրդից»:

Ավելին, նման հայտարարությունը, որի առաջին հեղինակը Նիկոլ Փաշինյանն է և հետո՝ մյուս կարկառուն քպականները, ըստ էության, նշանակում է Հայաստանի Անկախության հռչակագրի կոպիտ ոտնահարում, ի լրումն՝ ՀՀ Սահմանադրության ոտնահարում: Այ, դրա մանդատը արդեն հաստատապես չունեք: Այո՛, դուք մանդատ չունե՛ք, չունե՛ք դուք մանդատ՝ Հայաստանը կտոր-կտոր անելու: Ի դեպ, Ադրբեջանի հետ քարտեզներ պայմանավորվելու մասին: Այսինքն, այն հայտարարությունների մասին, թե վերջին հանդիպումների ընթացքում ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել են, որ սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզների հիման վրա:

Արմեն Գրիգորյանը դեռ այդ նախադասությունը մինչև վերջ չէր արտասանել, ադրբեջանական ԱԳՆ-ն հայտարարեց, որ ոչ մի քարտեզ-մարտեզ էլ չեն պայմանավորվել: Չէ, բայց իսկապես, միգուցե ընդհանրապես ձեռք քաշեք «մանդատից»: Իշխանական մանդատից նկատի ունենք այս դեպքում: Կրա՞կն ենք ընկել, ի՞նչ է: Թող առաջ գան նրանք, ովքեր ոչ միայն մանդատ ունեն, այլև գիտեն, թե ինչպես հայկական շահերը պաշտպանեն, այլ ոչ թե հակառակը, ինչպես անում է Փաշինյանն իր կարկառունների հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am