Մեր միակ քաղաքականությունը ստորանալն է, որը մեզ խաղաղություն չի բերելու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան

Հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ մասնակցում էր Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Միջոցառումից հրապարակվող կադրերը շատերը որակեցին որպես հայերի ազգային արժանապատվության նվաստացման հերթական ակտ։ Նախ հրապարակված տեսանյութերում ու կադրերում տեսանք, որ դահլիճում Նիկոլ Փաշինյանին նստեցրել էին Իլհամ Ալիեւի հետեւում, տեսանք, որ Փաշինյանն անցնում է թուրք զինվորականների առջեւով, որոնք, յաթաղանները ձեռքին, կանգնած էին դահլիճում` որպես թուրքական պատմության վկայություններ։ Կային նաեւ կադրեր, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը լիաբերան ծիծաղում են։ Մինչդեռ դժվար է պատկերացնել, թե ծիծաղի ինչ համատեղ թեմա կարող են ունենալ երկու երկրների ղեկավարները, որոնք ընդամենը 2.5 տարի առաջ արյունալի պատերազմի մեջ էին։

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյանն էլ է կարծում, որ Փաշինյանի վարքագիծն Անկարայում ստորացուցիչ էր Հայաստանի Հանրապետության համար․ «Սա, իհարկե, շատ ստորացուցիչ իրավիճակ է եւ վարք է՝ հաշվի առնելով, որ հենց Թուրքիայի ռազմական ղեկավարությունն էր պատրաստ ղեկավարել 2020 թվականի պատերազմը եւ սպանել 5.5 հազար մեր տղաներին, եւ նա հանդիպում է այդ պետության ղեկավարի հետ։ Եթե Դուք ուզում եք համեմատություն անել, համեմատեք, թե հիմա, օրինակ, Զելենսկին կհանդիպե՞ր Պուտինի հետ, թե՞ ոչ, կամ Զելենսկին կգնա՞ր հանդիպման մի մարդու հետ, որն ուկրաինացիներին է սպանում։ Եթե համեմատություն եք ուզում, ապա համեմատեք, եւ այդ հարցը պետք է տրվի այն մարդկանց, ովքեր քվեարկեցին, որ այս խումբը հետ գա, իրենցից հարցրեք։ Իսկ, ընդհանուր առմամբ, աշխարհն այսօր եւս մեկ քայլ արեց դեպի շատ լայնածավալ պատերազմ, այս պայմաններում այսպիսի ղեկավարություն ունենալը շատ վտանգավոր է մեզ համար»,-hraparak.am-ին ասել է նա։

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ աշխարհը քայլ արեց դեպի ավելի լայնածավալ պատերազմ։

-Այսօր սկսվել է լայնածավալ հարձակումն ուկրաինական ճակատում, եւ որոշ տեղեկություններ կան, որ Լեհաստանի զինված ուժերն արդեն համարյա պաշտոնական ձեւով մասնակցում են պատերազմին։

-Իսկ ի՞նչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը՝ ստանալով Թուրքիայի նախագահի հրավերը` մերժե՞ր, գուցե արտգործնախարար Արարատ Միրզոյանին կամ հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց Ռուբեն Ռուբինյանի՞ն ուղարկեր։

-Գիտեք՝ ես պրոտոկոլի մասնագետ չեմ, այդ պայմանական բաները չգիտեմ, բայց եթե անգամ գնում էր, նա կարող էր իրեն ուրիշ ձեւով պահել, իսկ այն, ինչ մեր ղեկավարը հիմա պետք է անի, եւ մեր ղեկավարությունը պետք է մտածի, այնպես անելն է, որ այս նոր պատերազմում, որը հիմա բռնկվելու է ամեն տեղ, եւ շատ հնարավոր է, որ հասնելու է մեր տարածաշրջան, Հայաստանը չկործանվի։ Դրա համար պետք է նոր արտաքին քաղաքականություն, պետք են նոր դաշնակիցներ, եւ այսպիսի ղեկավարությունը, որը կարծում է՝ ամեն ինչ հանձնելով, ենթարկվելով, ամեն ինչ մոռանալով մենք կհասնենք խաղաղության, ապա շատ եւ շատ սխալվում են։

-Ռուս-ուկրաինական պատերազմի թեժացումը, պատերազմում նոր մասնակիցների ընդգրկվելն ինչպե՞ս կարող է ազդել հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների վրա, չէ՞ որ Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։

-Եթե շարունակվի եւ ընդարձակվի այս կոնֆլիկտը, որը մենք տեսնում ենք, Ռուսաստանի դիրքերը գնալով թուլանալու են այստեղ, Ռուսաստանը գնալով ավելի կախված է դառնալու Թուրքիայից, եւ մենք մնալու ենք այստեղ մենակ։ Այդ հնարավորությունը Թուրքիան ու Ադրբեջանը կօգտագործեն, որպեսզի մեր Սյունիքի հարցերը լուծեն, քանի որ, ինչպես տեսնում եք, միջազգային հանրությունը եւ Արեւմուտքը մեզ չեն հիշում, նրանք հիշում են Բաքվի նավթն ու գազը եւ իրենց գործընկեր Ալիեւին, այլ ոչ թե մեզ։ Այսինքն՝ մենք բոլոր կողմերից լքված ենք, ինչպես միշտ մնացինք որբ, առանց արտաքին քաղաքականության, եւ մեր միակ քաղաքականությունը ստորանալն է, դա մեզ խաղաղություն չի բերելու։

-Այսինքն՝ այն «կադաստրի վկայականը», որը պատրաստվում է Փաշինյանը ստանալ, մեզ խաղաղություն չի՞ բերելու։

-Գիտեք՝ այդպիսի խոսքերին ընդհանրապես անդրադառնալն իմաստ չունի, դա պետության ղեկավարի խոսք չէ, դա քաղաքական գործչի խոսք չէ։ Եթե նա կարծում է, որ մեր երկիրը սահմաններ չունի, ապա հինգ տարի առաջ նա ինչո՞ւ եկավ իշխանության, դա մեծ հարց է։ Բոլոր երկրներն ունեն իրենց սահմանները, տարածքը։ Իհարկե, որոշ վեճեր կան, բայց մենք վաղուց արդեն գիտենք, թե որտեղ են մեր սահմանները, դրանք 1991 թվականին արդեն սահմանվել են, այսինքն՝ այդպիսի հայտարարությունները, անընդհատ արդարացումներ գտնելը․․․, երկրի ղեկավարին այդպես խոսելը չի սազում։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am