Հայաստանի նուրբ, բայց ցավոտ ակնարկը Պուտինին

«Կան միջազգային կանոններ և մոտեցումներ. զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, այլ միայն խորացնում է իրավիճակը»: Կարո՞ղ եք գուշակել, թե ումն են այս խոսքերը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն են... Եթե ԱՄՆ-ը զենք մատակարարի Ուկրաինային, ապա Դոնբասը վերահսկող ռուսները կարող են իրենց զենքն ուղղել այլ «գոտիներ», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, օրերս Չինաստանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: «ԱՄՆ-ի սուվերեն որոշումն է՝ ում զենք վաճառել կամ անվճար մատակարարել… Մենք այդ գործընթացի վրա ոչ մի կերպ ազդել չենք կարող»,- ասել է Պուտինը: «Տվյալ պարագայում, եթե դա տեղի ունենա, ապա սկզբունքորեն այդ որոշումը չի կարող իրավիճակը փոխել, ընդհանրապես ոչ մի ձև այն չի ազդի իրավիճակի փոփոխության վրա, բայց զոհերի թիվը, անկասկած, կարող է ավելանալ,- ասել է Պուտինը: Այնուամենայնիվ, Պուտինը նշել է, որ եթե ամերիկյան զենք մատակարարվի հակամարտության գոտի, «դժվար կլինի ասել՝ ինչպես կգործեն հռչակված հանրապետությունները»: «Միգուցե նրանք իրենց մոտ եղած զենքն ուղղեն այլ հակամարտության գոտիներ, որոնք ավելի զգայուն են նրանց համար, ովքեր խնդիրներ են ստեղծում իրենց համար»,- ասել է Պուտինը: Իհարկե, շատ երկրներ երկակի ստանդարտներով են առաջնորդվում տարբեր հարցերում, և ով-ով, Ռուսաստանի նման երկիրն էլ, բացառություն չէ: Բայց Պուտինի հայտարարություններն առավել քան ուշագրավ են հատկապես մեզ համար, որպես` Ռուսաստանի «ռազմավարական գործընկերոջ»: Ստացվում է, Պուտինը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ճշտելիս, որոնք իրապես հասել են կրիտիկականի, հղում է անում միջազգային կանոններին ու սկզբունքներին, բայց երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, այդ կանոնները չեն գործում. Ռուսաստանը զինում է իր ռազմավարական դաշնակից երկրի հակառակորդին, որն անգամ Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջներով է մերթընդմերթ հանդես գալիս: Երեկ պաշտոնական Երևանն անդրադարձել է Պուտինի աղմկահարույց հայտարարությանը: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նոր լուծում է առաջարկել` ինչպես ՌԴ-ին արգելեն մեր հակառակորդին զենք վաճառել: Շավարշ Քոչարյանին լրագրողները հարցրել էին՝ Պուտինի արած հայտարարությունից ելնելով կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը, զենք մատակարարելով մեր հակառակորդներին, չի ուզում, որ Արցախի հակամարտությունը հաշտեցմամբ լուծվի, նրան ձեռնտու չէ այդ տարբերակը: Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Ժամանակին ռուսական կողմից հնչում էին ձայներ այն մասին, որ եթե իրենք չանեն, ապա այլ պետություններ կանեն: Ես ժամանակին իմ կողմից գաղափար էի առաջ քաշել՝ որքանով որ համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, իրենք ունեն բավարար ներուժ, հնարավորություն, որպեսզի փորձեն հասնել նրան, որ լինի ընդհանուր էմբարգո՝ զենքի մատակարարումը այդպիսի գոտիներ, մասնավորապես՝ մեր մոտ: Այ դա կլիներ հարցի լուծում: Որևէ պետություն չէր կարող ասել՝ եթե ես չեմ մատակարարում, ուրիշից կառնեն: Դա կլիներ համընդհանուր»: Շավարշ Քոչարյանը նշեց, որ իհարկե, հասկանալի է, անվտանգության խորհրդում նման որոշում կայացնելը բարդ է, բայց, ըստ նրա, դա անհավանական չի, եթե շահագրգիռ լինեն հենց համանախագահ երեք պետությունները: Փաստացի, պաշտոնական Երևանը, ի դեմս, փոխարտգործնախարարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին առաջարկել է զենքի մատակարարման ընդհանուր էմբարգո սահմանել, որպեսզի որևէ երկիր չվաճառի զենք ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, այսինքն` հակամարտության լուծման ռազմական ճանապարհի Ադրբեջանի ձգտումներն, այսպիսով` չեզոքացվեն: Հիշեցնենք, որ Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման միջնորդներից միակն է, որ զենք է վաճառում հակամարտող երկու կողմերին՝ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Ավելին, Ադրբեջանը զենքի մեծ մասը ձեռք է բերում հենց Ռուսաստանից։ Սա բավական ուշագրավ հայտարարություն է պաշտոնական Երևանի կողմից, որը հետևեց Պուտինի աղմկահարույց և զարմանք առաջացրած հայտարարությանը: Բայց որքան էլ «զարմանալի» լինի Պուտինի հայտարարությունը` Հայաստանի իշխանությունը պետք է կարողանա իր շահերին ծառայեցնել նրա նշյալ հայտարարությունը։ Տարիներ շարունակ Հայաստանում բոլոր մակարդակներում խոսվում է նրա մասին, թե մեզ դուր չի գալիս, որ Ադրբեջանին զենք է մատակարարում Ռուսաստանը` լինելով հատկապես մեր ռազմավարական դաշնակիցն ու միաժամանակ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկիր: Ահա, եկել է պահը, պետք է քայլեր պահանջել Ռուսաստանից. Մոսկվայի սպառազինության մատակարարումը, որը ռուսները «բիզնես» են անվանում, պետք է պահանջել դադարեցնել` էմբարգոյի սահմանմամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին անցյալ տարի Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նկատել էր, թե «այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, նավթ արդյունահանող, արագ զարգացող տնտեսությամբ, ի վիճակի է զենք գնել ցանկացած տեղից»: Թող գնի «ցանկացած այլ տեղից», բայց ոչ ղարաբաղյան խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջնորդ Ռուսաստանից: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am