Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունների դադարեցման օպերացիան, որը համակարգում գնահատվում է ապօրինի, բարեհաջող կերպով ավարտին հասցնելուց հետո, մեր ունեցած տեղեկություններով, քաղաքական իշխանությունն այժմ թիրախավորել է նույն պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին: Արդարադատության նախարար-ԲԴԽ նախագահ զույգը կրկին անցել է գործի. առաջինի միջնորդությամբ երկրորդի գլխավորած կառույցը առաջիկայում կքննի սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Վարույթի հիմքում կրկին ՄԻԵԴ վճիռներից մեկն է, այս անգամ՝ 2019 թվականի հունվարի 24-ի վճիռը: Նախարարը միջնորդել է դատավորներին պատժել 2009 թվականին, այսինքն՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտերի համար: Ուշագրավ է, որ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետը նախարարի «ուսումնասիրմանն» է ներկայացնում այնպիսի վճիռներ, որտեղ բացակայում են Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի նախընտրելի դատավորները: Քրեական արդարադատության բնագավառում էլ, բացի Մնացական Մարտիրոսյանի մասնակցությամբ գործից, կարծես թե, քրեական գործերով ՄԻԵԴ-ի այլ վճիռներ չեն հանդիպել: Դատական համակարգի և փաստաբանական համայնքի շատ ներկայացուցիչներ նշում են, որ հաշվի առնելով քրեական արդարադատության պահանջված լինելը (Ժորա Չիչոյանն էլ՝ վկա)՝ պարզ է դառնում այս բնագավառում գործող դատավորներին սիրաշահելու շարժառիթը:

Ըստ ոլորտի մասնագետների, ՄԻԵԴ վճիռների օգտագործմամբ դատական համակարգի գրավման գործընթացն, այսպիսով, շարունակվում է, և քաղաքական իշխանության թողտվության պայմաններում այն հաջողությամբ ավարտվելու դեպքում կունենանք իշխանություններին լիովին հնազանդ Վճռաբեկ դատարան: Միջազգային իրավունքի փորձագետները կարծում են, որ ԲԴԽ-ի կողմից որդեգրված այս քաղաքականությունը հղի է համակարգային ծանր հետևանքներով, քանի որ ՄԻԵԴ ներկայացված դիմումների բավարարման դեպքում բավականին մեծ բեռ է դրվելու Հայաստանի Հանրապետության վրա, ինչը, կարծես, բացարձակ չի հետաքրքրում օրվա իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տիրույթը. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ «Նիկո՛լ, կիսահղի չեն լինում․ տղա ես՝ արա էդ քայլը»․ Արամ Սարգսյան (video) #ՀԻՄԱ․ «Ուրսուլա՛, այ օձի թույն, Բաքվից ի՞նչ ես բերել Հայաստան»․ Հովհաննես Շահինյան (video) Վաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետ Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոստանում է «օգնել» հաղթահարել էներգետիկ ճգնաժամը Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը․ «Իշխանություն» Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար Լարված իրավիճակ․ «Ոստիկանները սպանել են տղայիս», «էդ գլխարկդ գիտե՞ս՝ ինչ կանեմ»․ սպանվածի մայր (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներից գաղտնի տեղեկություններ հավաքելու հնարավորություն կստանա (video) Եկեք ձեզ պատմեմ՝ ի՞նչ է անում կառավարությունը ձեր հեռախոսների ու անձնական տվյալների հետ․Հովհաննիսյան (video) Հանկարծ չշշկռվեք․ Հայկ Մամիջանյանը՝ Կառավարության դիմաց (video) Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան (video) Ուրսուլա ֆոն դեր Լայե՛ն, Հայաստանի գլորվե՞լն եք ծափահարում․ Արեգնազ Մանուկյան (video) «Ար*ունոտ Ուրսուլա....»․ Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին (video) Դուք սեղմել եք «ար*ան մեջ թաթախված» մարդու ձեռքը․ Մենուա Սողոմոնյանը՝ ֆոն դեր Լայենին (video) Ֆոն դեր Լայեն, դուք պետք է լա՛վ լսեք այս փաստերը․ սա խայտառակություն է․ Ստեփան Դանիելյան (video) Սա ձեր վարչությունը չի․․․ Քրիստինե Վարդանյանը տեղը դրեց ՔՊ-ին (video) Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի պահին ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևը եղել է սիրուհու հետ․ նրա ոտքերը անդամահատվել են Դեմոկրատիայի թազա մամային՝ ֆոն դեր Լայենին բարևներ․ Աղվան Վարդանյանն՝ ԱԺ-ից (video) Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն» #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Հենց հիմա Հայաստանից պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am