Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավիճակն այնպիսին է, որ թվում է, թե հիմա պետք է տագնապ հնչեցնելով անդադար ղողանջեին մեր բոլոր եկեղեցիների զանգերը: Այնպես, ինչպես, ըստ վկայությունների, եղել է 1918-ին` Սարդարապատի ճակատամարտից առաջ: Բայց զանգերի ձայն չկա, չնայած նրան, որ հայրենիքի իսպառ վերացման տագնապն ահագնանում է, իսկ Քիշնևից հետո միայն մտոք կույրն է, որ այն չի զգում ու տեսնում: Այս օրերին հասարակական ու քաղաքական խոսույթում հատկապես ուշադրություն են գրավում սովորություն դարձող մի քանի արտահայտություններ, թե՝ «իշխանափոխությունից հետո այսինչին պետք է...», «իշխանափոխությունից հետո պետք է այնինչ բանը անել», «իշխանափոխությունից հետո...»:

Հիմնական տպավորությունն այն է, որ չափից դուրս շատ են խոսակցություններն այն մասին, թե ինչ է պետք անել կամ ում ինչ է պետք անել իշխանափոխությունից հետո: Մինչդեռ խոսույթում շատ քիչ է այն, թե ինչպես այդ «հետո»-ն դարձնել առկա իրողություն: Խնդիրը երևի դա է: Երևի պետք է նախ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես վայ «հեծյալին» ցած բերել վագրի վրայից, այլ ոչ թե վայ որսորդների նման նստել ու մտածել, թե ինչպես է պետք կիսել վագրի մորթին, որին դեռ չեն որսացել: Դա անհեռանկար գործ է. դեռ չորսած վագրի մորթին կիսելը նկատի ունենք: Գրեթե օր չի անցնում, որ քաղաքական առումով մի հրդեհ չբռնկվի, մի կարևոր բան չայրվի:

Տպավորություն է, որ բոլորս կամ շատ-շատերս ոչ թե «հրդեհների» բռնկման պատճառի խնդիրն ենք լուծում կամ գոնե մտածում դրանք կանխելու մասին, այլ վերածվել ենք հրշեջների: Չինական առածն ասում է, որ եթե երկար նստես գետի ափին, կտեսնես, թե ինչպես է գետը տանում քո թշնամու դին: Հա, բայց մենք Չինաստանում չենք ապրում: Եվ հետո, որ մի քիչ էլ երկար նստած մնանք, կարող է պարզվել, որ գետի ափի ձեր այդ «նստավայրն» էլ է «անկլավ» ու արդեն հանձնված է թշնամուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ Դուք ո՞վ եք, ինչի՞ց եք վատ զգում․․․ տո լա՛վ են անում, պատժում են թուրքերին․ Արման Աբովյան (video) Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երեխաներն ԱԲ-ն օգտագործում են մեծահասակներից երեք անգամ արագ. ՅՈՒՆԻՍԵՖ Շատ եմ ցավում, որ տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն. Արզանաքանցյանը մանրամասներ է ներկայացրել Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ Կամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն Սերժ Թանկյանը վերջին հայհոյանքներն են հնչեցնում, բայց մոռանու՞մ է․․․ Հարութ Սասունյան (video) Երևանի Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի Տիգրան Արզաքանցյանն անդրադառնում է Նատալյա Ռոտենբերգին բռնության ենթարկելու մասին լուրերին (video) Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները գերազանցել են 2 միլիոնը․ The New York Times Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տիրույթը. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ «Նիկո՛լ, կիսահղի չեն լինում․ տղա ես՝ արա էդ քայլը»․ Արամ Սարգսյան (video) #ՀԻՄԱ․ «Ուրսուլա՛, այ օձի թույն, Բաքվից ի՞նչ ես բերել Հայաստան»․ Հովհաննես Շահինյան (video) Վաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետ Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոստանում է «օգնել» հաղթահարել էներգետիկ ճգնաժամը Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը․ «Իշխանություն» Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար Լարված իրավիճակ․ «Ոստիկանները սպանել են տղայիս», «էդ գլխարկդ գիտե՞ս՝ ինչ կանեմ»․ սպանվածի մայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am