Ընտրողական մոտեցում չկա, ժողովրդավարական պրոցեսներ են, որոնք մեզ համար ու ձեզ համար ստանդարտից դուրս է: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով 16-ամյա տղային Դիլիջանի քրեականի պետի կողմից ծեծի ենթարկելուն եւ դրա հիմքով գործ չհարուցելուն:
«Ստանդարտից դուրս է, երբ կառավարությունը հսկայական գումարների գործ պարտվում է դատարանում: Բոլորս սովոր ենք, որ եթե պետությունն է, կառավարությունն է կողմը, պետք է հաղթի: Ստանդարտից դուրս է, երբ ԲԴԽ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում ՄԻԵԴ-ի վ-ռի հիման վրա: Ստանդարտից դուրս է, երբ նույնիսկ վարչապետի դեմ դատական ակտ կայացրած դատավորը միեւնույն է առաջխաղացում է ունենում ի հեճուկս գործադիրի»,-ասաց նա:
Անդրադառնալով կոնկրետ գործին, նախարարն ասաց. «Քրեական օրենսգիրքը 81-րդ հոդվածում ունի գործուն զղջալու ինստիտուտ: Այսինքն եթե մարդը կատարել է հանցանք, որը միջին ծանրության է, եւ ոչ մեծ ծանրության, ապա եթե գործուն զղջում է, հատուցում է, ապա գործ կարող է եւ չհարուցվել:
Կոնկրետ այս գործով, ես գտնում եմ, որ կա հնարավորություն, որ վերադաս դատարանը չեղարկի քննիչի՝ վարույթ չհարուցելու որոշումը, այնուհետեւ դատախազի հաստատումը այդ որոշման: Կա եւս մեկ ատյան, եթե չեմ սխալվում, ժամկետը եռամսյա է, այսինքն ժամանակ կա ուղղելու այս ամենը»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը