Դե լավ, թեթև տարեք, մի անկլավ էս կողմ-էն կողմ...

Փաշինյան-Ալիև հանդիպումն այս անգամ էլ ավարտվեց առանց համատեղ հայտարարության և որևէ փաստաթղթի ստորագրման. 1.5 ժամ տևած բանակցությունների ավարտին Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է, որ եռակողմ ձևաչափով՝ իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին:

Քիշնևի բանակցություններին Շառլ Միշելից բացի մասնակցում էին նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները։ Եվրոպական խորհրդի նախագահը բանակցությունների ավարտին ասել է, որ քննարկել են սահմանազատման և խաղաղ պայմանագրի հարցերը։ «Մենք ունեցանք Բրյուսելում (մայիսի 14-ին) քննարկված բոլոր թեմաներին անդրադառնալու հնարավորություն: Մենք քննարկել ենք սահմանազատման և խաղաղ պայմանագրի խնդիրները: Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստում հուլիսի 21-ի բրյուսելյան հանդիպման համար», - ասել է Միշելը:

Նրա խոսքով, դա վկայում է, որ կողմերը քրտնաջան աշխատում են և մտադիր են աջակցել հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր ջանքերին: «Ես նաև հայտնեցի, որ ցանկանում եմ նախագահ Իլհամ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին հրավիրել հանդիպման՝ հոկտեմբերի 5-ին Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում։ Սա նշանակում է, որ մենք կանենք ամեն ինչ Եվրամիության կողմից, որպեսզի օգնենք ավելի էական առաջընթաց ապահովել կարգավորման ուղղությամբ», - ասել է Շառլ Միշելը:

Հայաստանի կառավարությունից երեկ փոխանցեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրից, սահմանազատման և ապաշրջափակման հարցերից բացի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Կոնկրետ պայմանավորվածությունների մասին չի հաղորդվում:

Երեկ Փաշինյանը ծավելվել է վերջին բանակցությունների «նյուանսների» թեմայով` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Քիշնևյան քննարկումը համարում եմ օգտակար, Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումից հետո՝ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը: «Այսօր շատ նախնական մի դետալ էլ կա, ինչո՞ւ եմ ասում շատ նախնական, որովհետև պիտի ստուգենք իմ այս հայտարարությանը նաև Ադրբեջանի արձագանքը։ Կարծես թե կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975-ի քարտեզները: Սա նշանակում է ևս մի քայլ վերահաստատելու 29.800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը և 86.600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը», - ընդգծել է նա։

«Ձեր նշած 1975թ քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե՞ Ադրբեջանինը»,- Նիկոլ Փաշինյանին՝ Մանուկ Բեյի պալատում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նման հարց ուղղվեց...

«Շատ կոնկրետ չասեմ, բայց ենթադրենք մենք ելնում ենք այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ էդտեղ եղել է Քյարքի: Ենթադրենք մենք ասում ենք՝ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ էդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, և փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի և Քյարքին վերցնի»,-ասաց նա: «Բայց եթե նույնիսկ էդպես է, ես ուզում եմ, որ էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետև այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային ն անլուծելի պրոբլեմ…Անկլավների հարցն այսօր հաճախ օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցության համար, ասում են, վայ կա մի անկլավ, որ այսինչ քարտեզով պատկանում է Ադրբեջանին… Վերջերս ոչ պաշտոնապես գնացել էի Ոսկեպար գյուղ, այնտեղ մարդիկ հարցրին՝ ինչ է լինելու, ես ասացի՝ ժողովուրդ, դեռ որևէ կոնկրետ որոշում չկա, բայց եկեք այդ հարցի շուրջ լարվածությունը թուլացնենք»,- ըստ aravot.am-ի ասել է Փաշինյանը:

Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հարց է ուղղվել Փաշինյանին՝ ինչո՞ւ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցնել հենց 1975թ. քարտեզները: «Խնդիրը ոչ թե թվականն է, այլ այն, որ պետք է որևէ քարտեզ վերցնել որպես հիմք: Մեծ հաշվով 1969, 1975 և մյուս թվականների քարտեզների մեջ Հայաստանի տարածության մասով մեծ տարբերություններ չկան: Հետաքրքիր մի դինամիկա ենք նկատել, որ Խորհրդային Միության հանրագիտարանը մի քանի անգամ հրատարակվել է, բայց որպես Հայաստանի Հանրապետության տարածք՝ ֆիքսված է 29 հազար 800 քառ. կիլոմետր: Տարբեր քարտեզների մեջ կա նյուանսների տարբերություն, տեղանքների տարբերություն, բայց ընդհանուր տարածքի մասով տարբերություններ չկան»,-ասել է Փաշինյանը: Ապա հավելեց. «Խնդիրը ոչ թե այն է, որ ինչ-որ թվի մեջ խորհրդավորություն կա, այլ որ դելիմիտացիայի համար ինչ-որ մի բան պետք է վերցնել որպես հիմք: Խոսքը տվյալ դեպքում 1975թ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի հաստատած քարտեզների մասին է»:

Փաշինյանը նաև հայտնել է. «Քննարկել ենք նաև գերիների ու անհետ կորածների հետ կապված հարցեր, հումանիտար հարցեր։ Մանրամասն քննարկում է տեղի ունեցել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության ու բանակցությունների մասով և այդտեղ նաև Եվրոպայի մեր գործընկերներն են որոշակի դիրքորոշում հայտնել»։

Արդեն հայտնի է, որ հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ֆորմատով հանդիպում՝ Վաշինգտոնում։ Այսօր էլ, Փաշինյանի փոխանցմամբ, Մոսկվայում տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված աշխատանքային խմբի եռակողմ հանդիպումն է նախատեսված։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3222 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն Նիկոլը վաղվա Հայաստան լինելու հնարավորությունն է թաղում գերեզմանում. Ալեն Ղևոնդյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am