«Հայ Դատ»-ի նվիրյալների մուտքը դեպի Հայաստան փակող Սինանյանը ԱՄՆ «Հայ դատ»-ի գրասենյակում պաղատում էր օգնել իրեն՝ դառնալու Գլենդելի քաղաքապետ. Հարութ Սասունյան

«Երբ Սինանյանն անընդհատ խոսում է «Հայ Դատ»-ի և Հայ Հեղափոխական Դաշնակցության դեմ, փնովում նրանց, չգիտես ինչպես, մոռանում է, որ ԱՄՆ-ում ապրելու տարիներին, անընդհատ գալիս էր «Հայ Դատ»-ի գրասենյակ և աղաչում – պաղատում, որպեսզի օգնենք իրեն՝ դառնալու Գլենդելի քաղաքապետ, քաջ գիտակցելով, որ, առանց մեր օգնության և օժանդակության, երբեք չէր ընտրվելու», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, ով երկար տարիներ եղել է նաև Արևմտյան Ամերիկայի՝ «Հայ դատ»-ի հանձնախմբի անդամ։

Սասունյանը նկատում է՝ թիկունք են կանգնել Զարեհ Սինանյանի թեկնածությանը՝ հասնելու Գլենդելի քաղաքապետի պաշտոնին, միայն մեկ պատճառաբանությամբ, որպեսզի քաղաքի համար այդպիսի կարևոր պաշտոնում ունենան ազգությամբ հայ պաշտոնյայի, սակայն, այդքան ջանք գործադրելուց հետո էլ՝ նրանից որևէ օգտակար գործ կամ աշխատանք, այդպես էլ հայ համայնքը չի տեսել.«Ինչպես այստեղ՝ Գլենդելի քաղաքապետի պաշտոնում, այնպես նաև ՀՀ-ում, որպես Սփյուռքի հանձնակատար, Զարեհ Սինանյանը, հավանաբար, այդպես էլ չի հասկացել, թե ո՞րն է իր կոչումն ու անելիքը։ Հավանաբար, Սինանյանին թվում է, թե ինքը իշխող վարչախմբի և դրա ղեկավար Փաշինյանի անձնական խոսափողը կամ կամակատարն է, այդ պաշտոնում առաջ տանելու համար այն վտանգավոր գաղափարներն ու ծրագրերը, որ իրեն հանձնարարում է անձամբ Փաշինյանը։ Թե ո՞վ է, իր հերթին, հանձնարարում Փաշինյանին, ասենք, հայկական օրակարգից հանել Ցեղապանության ճանաչման հարցը, կարծում եմ պարզ է։ Դա այն կողմն է, որին սա առավելապես ձեռնտու է՝ Թուրքիան»։

Հարութ Սասունյանը նկատում է՝ բոլորովին պատահական չէ, որ ամեն երկիր, ուր այցելում է Սինանյանը, խայտառակ մերժման և նվաստացման է հանդիպում հայ համայնքերի հեղինակավոր մեծամասնության կողմից. «Այդպես եղավ Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիա, Ֆրանսիա և անգամ այստեղ՝ ԱՄՆ կատարած այցելության արդյունքում, որտեղ այդ մարդը ապրել և պաշտոնավարել է։ Արդեն, առանց որևէ կասկածի, պետք է ասել, որ ՀՀ Սփյուռքի հանձնակատարը ոչ թե մոտեցնում, այլ պառակտում է հայկական Սփյուռքը, այսպիսով՝ խիստ վտանգավոր ծառայություն մատուցելով մեր թշնամիներին։ Թե ինչո՞ւ հենց նրա անձի վրա կանգ առավ ՀՀ իշխանությունների ընտրությունը՝ որպես Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունների միջնորդ, կարծում եմ, այս հարցն, արդեն, միանշանակ պարզ է»։

Խոսելով անվանի սփյուռքահայերին Հայաստանում անցանկալի անձ ճանաչելու խնդրի մասին՝ Հարութ Սասունյանը նկատում է. «Ինչ վերաբերում է Սփյուռքում ապրող անվանի հայերի նկատմամբ վարվող քաղաքականությանը՝ անցանկալի անձեր հայտարարել, հատկապես, նրանց, ովքեր այս տարիների ընթացքում անուրանալի ավանդ են ներդրել և շնորհակալ աշխատանք կատարել «Հայ Դատ»-ի կայացման և Ցեղասպանության պատշաճ իրազեկման գործում, ապա Սինանյանի գործուն մասնակցությունն այս հարցում, ևս ակնհայտ է։ Որպես պետական պաշտոնյա, նա պարտավոր էր աշխատել և արդյունավետ կերպով համագործակցել բոլոր կողմերի հետ, անկախ նրանից՝ սիրո՞ւմ կամ ընդունո՞ւմ է ինքն այս կամ այն անձին, թե՞ ոչ։ Դժբախտաբար, մենք տեսնում ենք հակառակը»։

Ամփոփելով զրույցը, Հարություն Սասունյանն ընդգծում է՝ նախ, Սինանյանին և նրա ղեկավար Փաշինյանին պետք է տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունն իրենց անձնական օգտագործման տարածքը չէ, որտեղ իրենք կարող են կամայական կերպով որոշել՝ ում մուտքն է ցանկալի, իսկ ումը՝ ոչ, սա համայն հայության Հայրենիքն է։ Հետո՝ այս ամենը խոսում է միայն մեկ փաստի մասին՝ մենք գործ ունենք հակահայ շահն առաջ տանող վտանգավոր մի իշխանության հետ, որի արագ հեռացումից հետո, ըստ բանախոսի, պետք է զբաղվել նրանց թողած քաղաքական հակահայկական հետքերը մաքրելու և անվավեր ճանաչելու կարևոր աշխատանքով, այլապես մենք կկորցնենք ոչ միայն Արցախն ու կենսունակ Սփյուռքն, այլև Հայաստանը՝ որպես պետական միավոր։

դիտվել է 1399 անգամ
Լրահոս
Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն ՀՀ կառավարությունը ԱՄՆ հեռացող կառավարության հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեց 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Դեմագոգ հակահայը շարունակում է իր անտրամաբանական մտքերի բացահայտումը... «3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը հասանելի է մնում. Լավրով Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Արցախում կռվել է թուրքական բանակը. Հաքան Ֆիդան Պետբյուջեում փող չկա, Տավուշի մարզպետը սուբվենցիոն ծրագրերի հետաձգման այլ պատճառ է նշել․ Սարգսյան ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն. Հրայր Կամենդատյան Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am