«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դանինի» ընկերությունը, որ կապվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ, հայտնվել է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը սև ցուցակում է մնալու մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը: Պատճառը եղել է այն, որ ընկերությունը չի կատարել պետական գնումների մատակարարման ժամանակ ստանձնած պարտավորությունները:
Մինչդեռ նախկինում «Դանինի» ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում, ընդ որում` մրցույթները շահել է անազնիվ եղանակով. այդ ամենը դեռ 2013 թվականին բացահայտել էր Վերահսկիչ պալատը: Իսկ իրավիճակի պատճառն այն է, որ ընկերությունը մշտապես վայելել է Տարոն Մարգարյանի հովանավորությունը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը