Նկարում 2020 թվականի մարտ ամսին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տարածքում կառուցված մոդուլային բաժանմունքն է՝ 42 սպասասենյակներով, որտեղ ախտորոշման ճշտման համար հիվանդները մնում էին 7-8 ժամ, որի ընթացքում թեստավորվում էին, բացասական արդյունքի դեպքում դուրս էին գրվում, դրական արդյունքի դեպքում տեղափոխվում ստացիոնար հիվանդանոց։
Այսօր կառավարության որոշումով այս շինությունը, որի միայն կառուցման համար պետության կողմից ծախսվել էր 102,000,000.0 դրամ, ապամոնտաժվում է՝ պարզաբանելով, որ մոդուլային մեկուսարանային բաժանմունքը և դրա տարրերն անհրաժեշտ չեն ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար և «խանգարում» են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի կապիտալ հիմնանորոգմանը :
Միայն ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում ինֆեկցիոն հիվանդությունները ի սպառ չեն վերացել և ցանկացած պահին մենք ունենալու ենք նմանատիպ համաճարակային իրավիճակի լարում և մեկուսարանների անհրաժեշտություն: էլ չեմ ասում 102,000,000.0 դրամ ծախսի արդյունավետության գնահատում արվել է թէ ոչ.......
Հ.Գ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանդես է եկել հայտարարությամբ կորոնավիրուսի համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ։ ԱՀԿ-ը համավարակն ավարտված չի համարել՝ դեռևս պահպանելով ծայրահեղ իրավիճակի միջազգային նշանակության կարգավիճակը։
Համավարակի երեք տարվա առիթով ԱՀԿ-ի կորոնավիրուսի արտակարգ կոմիտեի նիստում նշվել են Covid-19-ի դեմ պայքարի հաջողությունները, բայց համավարակի ավարտի մասին խոսելը դեռ վաղ է համարվել։
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը