Այսօր Հայելի ակումբի հյուրն էր «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը։ Խոսելով «Գոյ» թատրոնը «Սունդուկյան» թատրոնին միացնելու որոշման մասին պարոն Սահակյանն ասաց. « «Գոյ» թատրոնը «Սունդուկյան» -ին միացնելու որոշում է կայացվել և բնականաբար մենք այդ որոշումը բողոքարկում ենք, հաջորդ շաբաթ գործը կլինի դատարանում։ Դա լինելու բան չի և ես ամեն ինչ կանեմ և մենք ամեն ինչ կանենք, որ այդպիսի բան չլինի և մեղավորները սոսկալի պատիժ կրեն։ Այո՛, սրանց պատասխանելու ենք իրենց ձևով, Գոյը չի փակվելու, ես հիմա նկատում եմ մի բան, որ փորձում են մեզ պառակտել, չեմ կարծում՝ հեշտ չի սկզբունքային մարդկանց պառակտելը։ Ես զարմանում եմ, էս «բառդակից» դժգոհ մարդիկ չե՞ն հասկանում, որ սրա դեմ պետք է պայքարել, ո՞ւր ենք հասնում, վաղը ո՞ր երկրում ենք զարթնելու, ո՞ր երկրի քաղաքացի ենք»։ Անդրադառնալով Արցախի շրջափակմանը, բանախոսը նշեց. « Ալիևը անում է այն ինչ-որ պետք է անի թուրքը, ցավալին այն է, որ հայն է անում այն ինչ-որ պետք է անի թուրքը։ Ալիևը վարվում է թուրքաբար, Ալիևը հաղթանակած է, ինքը էյֆորիայի մեջ է, ա’յ ո՞նց է ստացվում, որ հայն էլ է վարվում թուրքաբար՝ դա օրինապահ ածյաններում պետք է հասկանալ»։
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը