Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդները պետք է դաստիարակվեն ըմբռնումով, որ երկու ժողովուրդները լինելու են հարևաններ և ապրեն կողք կողքի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալահշուքյուր Փաշազադեն:
«Մենք չպետք է հանդիպենք հանդիպման համար: Ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Ադրբեջանը չեն գնա այդ տարածքներից, այսինքն՝ նրանք պետք է ապրեն կողք կողքի և երիտասարդներին պետք է կրթել այդ ոգով», – ասել է Ալլահշուքյուր Փաշազադեն:
Այնուհետև Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգևոր առաջնորդները կոչ են արել ազատ արձակել որպես ռազմագերիներ պահվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև դիմել են կողմերին՝ կանխելու եկեղեցիների և մզկիթների հանդեպ վանդալիզմի դրսևորումները:
«Որոշ գործողությունների հետևանքով տուժում են մարդիկ, այդ թվում նաև՝ անմեղ քաղաքացիներ, ովքեր գտնվում են երկու կողմերում գերության մեջ, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն մասնակցել ռազմական գործողություններին և ներկայումս պահվում են որպես ռազմագերի: Մենք կոչ ենք անում ազատ արձակել քաղաքացիական անձանց», - ասել է Պատրիարք Կիրիլը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը