Եվ ով է աղմկողը...

Ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ ճանապարհային ոստիկանության տեսուչների միջեւ տեղի ունեցած տհաճ միջադեպը եւ հայտնի տեսանյութի հրապարակումը երեկվանից խաթարել է հանրության ակտիվ զանգվածների անդորրը, յուրաքանչյուրն իր պարտքն է համարում կարծիք հայտնել տեղի ունեցածի մասին, շատերն էլ գնահատականներ տալ թե ասմունքողի, թե պետավտոտեսուչների վարքի վերաբերյալ։ Մի քանի արձանագրումներ, անշուշտ, կարելի է անել։ Այն որ ոստիկանական համակարգը գործում է անհասականալի տրամաբանությամբ, չեն կարող հերքել նաեւ համակարգի ներկայացուցիչները։ Իհարկե, խորհրդային մթության տարիների համեմատությամբ համակարգի պատասխանատուները հաջողել են բարելավել ճանապարհային երթեւեկությունը, սակայն այդ այսպես կոչված բարեփոխումները, ճանապարհներին տեսախցիկների, արագաչափերի առկայությունը այդ գործընթացը փոքր-ինչ բարելավել է մեր նյարդերի հաշվին։ Իսկզբանե փորձագետներն ահազանգում էին, որ տեսախցիկների եւ կամերաների խախտումների համար սահմանված տուգանքների չափերը խիստ անհամարժեք են մեր՝ ՀՀ քաղաքացիներիս գրպանին, ավելին, զիջման որեւէ մեխանիզմ մեզ մոտ չի գործում, ճիշտ հակառակն է՝ ուշացումների դեպքում կրկնապատկվում, եռապատկվում է տուգանքի չափը։ Մինչդեռ Ռուսաստանում, արձանագրված տուգանքը վարորդը քսան օր հետո վճարում է ճիշտ կիսով չափ։ Ավելորդ է խոսել, որ տարիներ շարունակ վճարված տուգանքների 30 տոկոսը տնօրինվել է ոստիկանության կողմից մինչեւ այն պահը, երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ եւ դժվարին պայմաններում կայացրեց որոշումը , որպեսզի այդ գումարներն ուղղվեն համայնքային բյուջեներ։ Նշենք, որ «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» հ/կ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը այսօր սենսացիոն հայտարարություն է արել, ասելով, որ տեսախցիկների պատճառով մահվան դեպքեր են գրանցվել․ «Առաջին, երբ տեսախցիկների ներդրումը պարզապես ծառայեց վարորդներին տուգանելուն, թեև դրանք շատ կարևոր բաներ են։ Այդ պայքարը, այդ հոգևոր տառապանքը, որը ես բիզնես-ցեղասպանություն եմ անվանում, ազդել է ժողովրդի վրա։ Ես մի 7-8 հոգի գիտեմ, որ մահացել են տեսախցիկների պարտքերի պատճառով։ Դա ատելություն սերմանեց պետություն-հասարակություն-վարորդ հարաբերություններում»։ Վերադառնալով խնդրո առարկա տեսանյութին, եւ ուրեմն՝ ինչն է ոստիկանությունը, կամ ոստիկանությանը թասիբը պաշտպանող անձինք, ֆեյքերը հաղթաթուղթ դարձրել, իհարկե, ասմունքողի ինքնավստահ ներկայացումը, թե ես «էս ազգի պոեզիան ներկայացնող Լիանա Զուրաբյանն» եմ, ասմունքող եմ, եւ այլն, իհարկե, չենք խրախուսում Զուրաբյանի ինքնավստահ ու ինչ-որ տեղ ոչ ադեկվատ վարքը, սական չէ՞ որ Վովա Գասպարյանն էլ գրեթե միշտ լրագրողների հետ շփումների ժամանակ ներկայանում է՝ ․«Ես Վովա Գասպարյանն եմ՞, ասել է թե՝ չափներդ ճանաչեք, մի խառնեք ինձ ուրիշների հետ․․․ Եւ նույնիսկ կարելի էր ընկալել ոստիկանության վրդովմունքը՝ աշխատակցի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի պատճառով, եթե ոստիկանությունը մինչ օրս հրապարակեր նման երկրորդ տեսանյութ ասենք լավ պապաների  զավակների հետ ունեցած զրույցից։ Իսկ իրավական տեսանկյունից ոստիկանությունը պարզապես տեսանյութը հրապարակելու իրավունք չուներ, այդ մասին բարձրաձայնեցին անգամ իշխանական շրջանակներից։ Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, մասնավորապես, ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով տեղի ունեցածին գրել է․«Կենցաղային տեսանկյունից, այո՝ դա միջադեպ է, ընդ որում, հրապարակման միջոցով հանրամատչելի դառնալուց հետո դրա «հերոսների» վարքագիծը կարող է սոցցանցում, և ոչ միայն, անընդունելի, անգամ, ցավոք, ծաղրանքի արժանի լինել, սակայն դա, նախ, իրավական հստակ գործընթաց է, որի անունն արդեն ոչ թե միջադեպ է, այլ վարչարարություն: Իսկ վարչական վարույթի ու վարչարարության վրա հավասարապես տարածվում են Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքի բոլոր տարրերը, այդ թվում՝ 63-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դատավարության հրապարակայնության սահմանափակումների վերաբերյալ դրույթները: Բացի այդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն, վարույթի նյութերը կարող են տրամադրվել վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա, այսինքն՝ դրանք հրապարակման ենթակա չեն: Չեմ անդրադառնում նաև մի շարք այլ փաստարկների: Բազում օրինակներ կարող եմ բերել նաև իմ պրակտիկ աշխատանքից, երբ հիացել եմ ոստիկանների աշխատանքով, անձնազոհ կեցվածքով, սակայն լուսաբանման այս եղանակը գուցե «էֆեկտիվ է», սակայն աղերսներ ունի օրենքի հետ... »։ Հետեւաբար, մնում է գասպարյանական ոճով ոստիկանությանը հորդորել՝ սթափվեք գժուկներ, սթափվեք․․․ Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am