ՔՊ-ի գաղափարախոսությունը եղել է հենց ժողովրդավարությունը, որը մեզ առաջ էր մղում դեպի հեղափոխություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա էր պատժառը, որ ժողովրդավարությունը դարձավ եւ շարունակում է լինել Հայաստանի բրենդը:
Ժողովրդավարության բացակայությունը ՀՀ-ում, կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է որպես գործիք, որ մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը ԼՂ հարցի մասին: Սա շատ կարեւոր նրբություն է: Այն մոդելը, որ ԼՂ խնդրի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա վառ ապացույցն է: Ամենամեծ պրոբլեմը, որի հետ բախվել ենք, հենց դա է: Դա է պատճառը, որ մենք հիմա ԼՂ հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, նոր ենթատեքստեր ենք վեր հանում»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ պատերազմից հետո, երբ շատ լուրջ բաժանարար գծեր էին ի հայտ եկել, շատ հաճախ, նաեւ քաղաքացիական հասարակության շրջանում քաղաքականացվածության տարրեր են ի հայտ գալիս, ինչը լրացուցիչ խնդիր է ստեղծում. «Ես ընդունում եմ, որ այսօր մեր համակարգային խնդիրներից մեկն է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է պատշաճ ներգրավվածություն ունենա քաղաքականությունների մշակմանը»,-ընդգծեց վարչապետը:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը