Դիլիջանում 30-ամյա վարորդը Lada-ով բախվել է ավտոմեքենա տեղափոխող ավտոքարշակին. կա վիրավոր
![Դիլիջանում 30-ամյա վարորդը Lada-ով բախվել է ավտոմեքենա տեղափոխող ավտոքարշակին. կա վիրավոր](/timthumb.php?src=/disc/31-05-23/eb7f6dff97ab2aa6392853ddfa0636b4.jpg&w=708)
Տավուշի մազում այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 18:20-ի սահմաններում 30-ամյա Նվեր Մարկոսյանը, իր վարած Vaz 2109 մակնիշի ավտոմեքենայով, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել ավտոքարշակին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Lada-ի վարորդը տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ըստ լրատվամիջոցի՝ ավատոքարշակի վրա բարձված է եղել մեկ այլ ավտոմեքենա: