Բրիտանացի փոփ եւ ռոք երաժիշտ Էլթոն Ջոնի վրաստանյան համերգը, որ նախատեսված էր սեպտեմբերի 16-ին և 17-ին, հետաձգվել է և տեղի կունենա 2018 թ․։ Հայտնի երգիչը հանդես կգա երկու համերգային ծրագրով՝ հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Eastern Promotion կազմակերպության տնօրեն Գիորգի Կուրեսելիձեն:
Նրա խոսքով, կողմերն արդեն ստորագրել են համապատասխան համաձայնագիրը։ Շեկվեթիլիում գտնվող Black Sea Arena-ում ռոք աստղի երկու համերգները կդառնան 2018 թ․ միակ համերգները: SOLO կազմակերպությունից հայտնել են, որ Վրաստանում ծրագրված համերգի հետաձգումը կապված է Էլթոն Ջոնի խմբի կիթառահարի առողջական խնդիրների հետ: Վերջինս խմբի երաժշտական տնօրենն է, անփոխարինելի կիթառահար, որն Էլթոն Ջոնի հետ նվագում է 1972 թվականից: Տոմսերը կարելի է վերադարձնել կամ պահպանել մյուս տարվա համար։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում՝ Ալիք մեդիայում
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը