Բացառվում է, որ ընդդիմադիր մեկը 4 տ կոկաին բերեր

Հայտնի խոսք կա․ «Վարսավիրները որբի գլխին են սովորում մազ սարքել»։ Հայաստանը որպես երկիր, որպես սուբյեկտ այն որբն է, որի գլխին բոլորն ուզում են վարսավիրություն սովորել։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին աշխատակից Գառնիկ Իսագումյանն՝ անդրադառանալով Հայաստանում հայտնաբերված 1 տոննա կոկաինին, ինչպես նաև Իտալիայում հայտնաբերված 2,7 տ կոկաինին, որն ուղարկվում էր Հայաստան։ «Այն պրոցեսները, որ տեղի են ունենում ՀՀ-ում, աշխարհին ցույց են տալիս մի բան՝ կա տարածք, որն ունի պետության կարգավիճակ, բայց էդ պետության ղեկավարներն ամեն ինչ անում են, որ այդ պետությունը որպես սուբյեկտ հանդես չգա, գոյություն չունենա»։

Իսագումյանն ընդգծեց, որ Հայաստանում իշխանություն, պետական ինստիտուտներ որպես այդպիսին չկան։ «Օրինակ, հիմա ամբողջ Երևանով մեկ կայքեր կան, որտեղ կարող ես գրել, թե քեզ ինչքան թմրանյութ է պետք, օնլայն վճարում կատարել ու գիշերը կարող ես գնալ, ինչ-որ տեղից վերցնել այդ թմրանյութը։ Այսինքն, բաներ են ասում, որ հավատդ էլ չի գալիս, հետևաբար Հայաստանում բավական մեծացել է թմրանյութերի շրջանառության ծավալը»։ Նա ընդգծեց, որ չի բացառվում, որ համաշխարհային մեծ ազդեցություն ունեցող նարկոկորտելները կարող են Հայաստանում ստեղծված իրավիճակից օգտվել և Հայաստանի միջոցով, որպես տրանզիտ երկիր, ուղարկել ցանկացած իր։ Չնայած դրան, ըստ Իսագուլյանի, ասել, որ Հայաստանում 4 տոննա հնարավոր է իրացնել՝ ուղղակի չափազանցություն է։ «Վերջապես որևէ մեկը պետք է այդքան վճարունակ լինի Հայաստանում, որ այդ 1 մլրդ դոլար արժողությամբ թմրանույթը գա Հայաստան ու իրացվի այստեղ, դա առնվազն անհնար է։ Հայաստանը կարող էր միայն որպես տրանզիտ երկիր հանդես գար, դա տրանզիտ ճանապարհով պետք է գնար, ո՞ւր՝ հայտնի չէ»։ Իսագումյանն ասաց, որ առավելագույն խմբաքանակը, որ եկել է Հայաստան ու հայտվաբերվել է՝ տարիներ առաջ է եղել, երբ Իրանից Հայաստան ներմուծման ժամանակ հայտնաբերվել է, այն էլ ոչ թե գերմաքուր կոկաին էր, այլ խոտի զանգված էր։ «Հարցն այն է, որ երբ մենք ասում ենք «երկիր», պետք է նկատի ունենանք, որ պետական կառույցները գտնվում են իրենց բարձրության վրա, բայց երբ այդ մարմինների խնդիրը մեկն է՝ սպասարկել Նիկոլի անձնական ցանկությունները, այդ կառույցներն այլևս իրենց ֆունկցիան չեն կատարում։ Երբ Նիկոլը տեղից տեղ է գնում, մի քանի 1000 հոգի սպասարկում են նրա գնալ-գալը։ Մենք որևէ ժամանակ նման շարասյունով երթևեկ չենք ունեցել։ ԱԱԾ-ն զբաղված է միտինգներ ցրելով, սրա-նրա քաղաքական հեռախոսազանգերը լսելով։ Այսինքն, եթե իրենք նկատեին էլ, որ ինչ-որ մեկը տնտեսական հանցագործությամբ է զբաղվում ու, եթե դրա մեջ էլ որևէ իշխանավոր կա, վստահաբար նրանք դա աչքաթող են անելու։ Առանց այն էլ մեր իշխանություններն իրենք են չէ՞ ասում, որ նարկոտիկը լավ բան է, մենաշնորհներ են թույլ տալիս, իրենց բարեկամներին թույլ են տալիս, որ այդ տեխնիկական կանեփի արտադրությամբ զբաղվեն։ Պարզ է, չէ, որ այդ մարդիկ նրանք էլ ինչ որ մեկի շնորհիվ անում են Հայաստանում, ու հավատացեք, այդ ինչ-որ մեկը չի կարող լինել ընդդիմության ներկայացուցիչ։ Ակնհայտ է, որ այստեղ միայն ու բացառապես իշխանության ներկայացուցիչը կարող է այս ամենում դերակատարություն ունենալ»։ 

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am