Հրապարակը գրում է. Թեեւ այսօր մամուլում լուր էր հրապարակվել, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը և չի մասնակցի սեպտեմբերի 11-14-ի քառօրյային, սակայն, մեր տեղեկություններով, նա երկուշաբթի օրը ԱԺ կգնա։ Նշենք, որ 6-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները սկսվելուն պես Իշխան Զաքարյանը ընդհանրապես չի գնացել խորհրդարան։ Մամուլում տեղեկություններ եղան, որ նրա եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հակասություններ կան, որ «Ծառուկյան» դաշինքում տրամադրվածություն կա անգամ նրան զրկելու մանդատից եւ խմբակցությունում սպասում են աշնանային նստաշրջանին։ Տեղեկություններ կային, որ եթե Իշխան Զաքարյանը շարունակի աշնանն էլ բոյկոտել ԱԺ նիստերը, կքննարկվի նրան մանդատից զրկելու հարցը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը