«Ալիևի ելույթը թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի դեմ գործողությունների ահազանգ է»

Ալիևի այսօրվա ելույթի դրույթները ևս մեկ անգամ փաստեցին մի պարզ իրողություն՝ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն կամ՝ այդ խաղաղության մեջ հայեր չկան: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին, այնքան վերջնագրային ելույթներով է հանդես գալիս Ալիևը:

Օրեր առաջ իմ հոդվածներից մեկում նշել էի, որ երբ Փաշինյանը անվերապահ ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, ապա դրանով «կանաչ լույս» է վառվում Ալիևի համար Արցախում ապրող հայերի դեմ գործողությունների գնալու առումով: Դրանով Հայաստանը ուղղակի վտանգում է 120,000 հայերի կյանքը:

Ի՞նչ միջազգային մեխանիզմի մասին է խոսքը, երբ Ադրբեջանի ղեկավարն ասում է. «Կամ նրանք վզները կախ կգան մեզ հետ խոսելու կամ հիմա ամեն ինչ այլ կերպ կզարգանա։ Նրանք կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե ինքնակամ վայր դնեն իրենց բոլոր կեղծ պաշտոնները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Իմ խոսքը վերջնական է, և բոլորը դա գիտեն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ Հայաստանում։ Մենք անում ենք այն, ինչ ասում ենք: Եթե ես ասում եմ, որ համաներումը կարող է լինել տարբերակներից մեկը, նրանք չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը...»:

Սա Ալիևի ամենաթողության, անպատժելիության փայլուն օրինակ է ու սա ՀՀ իշխանությունների դիվանագիտական խայտառակ ձախողումների ցուցիչ է:

Ընդ որում, Ալիևն իր ելույթով նաև ժխտում է Փաշինյանի այն թեզը, որ Արցախի զիջումը բերելու է ՀՀ համար անվտանգության: Նա նշում է. «Քանի դեռ Հայաստանն ունի անկախություն, թեև ոչ դե ֆակտո, քանի դեռ Հայաստանի սահմանների հայեցակարգն ընդունվում է որոշակի իմաստով, նրանք պետք է ընդունեն մեր պայմանները: Եթե նրանք չեն ցանկանում սահմանազատում, ապա ոչ մի սահմանազատում չի լինի։ Ինչ էլ որ լինի, սահմանը կլինի այնտեղ, որտեղ մենք ասում ենք, որ այն պետք է լինի: Նրանք գիտեն, որ մենք կարող ենք դա անել: Ոչ ոք նրանց չի օգնի, ոչ եվրոպացի պաշտոնաթող ֆրանսիացի ոստիկանները, ոչ էլ մյուսները, ոչ ոք:

Ուստի դելիմիտացիան պետք է իրականացվի մեր պայմաններով, այսինքն ՝ արդար պայմանների հիման վրա։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, մեր ճանապարհը դեպի Նախիջևան պետք է բացվի, իսկ հայկական բանակի ներկայացուցիչները, որոնք դեռ Ղարաբաղում են, պետք է դուրս բերվեն այնտեղից: Սրանք են մեր պայմանները։ Ես այս պայմանների մասին խոսում եմ այստեղ՝ Լաչին քաղաքում, որպեսզի բոլորը տեսնեն, որ մենք այսօր այստեղ ենք և հավերժ կմնանք այստեղ ։ Թող իմանան, որ այստեղից մենք կարող ենք տեսնել հայկական գյուղերը։ Մենք կարող ենք տեսնել այդ գյուղերը, այնպես որ նրանք չպետք է մոռանան այդ մասին...»:

Սա Փաշինյանի «կադաստրային թղթեր» մասին անհեթեթ ու ադրբեջանահաճո թեզերի պատասխանն է: Երբ պետության ղեկավարն ասում է, որ պետության սահմաններն ամորֆ են ու ոչ ֆիքսված, դա լավագույն նվերն է ագրեսիվ հարևանի համար գնալ գործողությունների այդ երկրի դեմ ու մնալ անպատիժ: Ես էլ չեմ ասում Ալիևի կիրառած «ատելի թշնամի» տերմինը, որը հայերի դեմ վարվող ատելության քարոզչության հերթական դրևորումն են:

Պատահական չէ, որ սա հնչում է մոսկովյան հանդիպումից հետո, երբ «հայկական ծագմամբ ադրբեջանցի քաղաքացիներ» արտահայտությունը մնում է անպատասխան մեր ղեկավարության կողմից: Ալիևի ելույթը թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի դեմ գործողությունների ահազանգ է: Մինչ Փաշինյանը գնում է հակապետական զիջումների ու անկարողություն քարոզում սեփական հանրությանը, Ադրբեջանի ղեկավարը նոր վտանգավոր քայլերի նախերգանք է հնչեցնում»:

դիտվել է 1519 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am