Քլոե Քարդաշյանն իրեն մեղավոր է զգում

Քլոե Քարդաշյանն իրեն մեղավոր է զգում նորածին որդու հետ կապված չզգալու համար և ցանկանում է, որ մարդիկ ավելի «ազնիվ» վերաբերվեն փոխնակ մայրության իրողություններին։

Նա այդ մասին բացահայտորեն խոսում է Քիմ Քարդաշյանի և Սքոթ Դիսիկի հետ զրույցում «Քարդաշյանները» շեուի 3-րդ եթերաշրջանի անդրանիկ թողարկման դրվագում։

Քլոեի որդին՝ Թաթումը, ծնվել է փոխնակ կնոջ կողմից՝ անցյալ տարվա հուլիսին։ Նա երկրորդ երեխան է, որը հայուհին կիսում է նախկին ընկերոջ՝ Տրիստան Թոմփսոնի հետ: Նրանք ունեն նաև հինգ տարեկան դուստր՝ Թրուն։

Քլոեն հիշում է, թե որքան «դժվար էր փոխնակ մայրության գործընթացը իր համար», իսկ Քիմը կրկնում է, որ իր քույրը «դժվարությամբ է ընդունել» այդ ամբողջը:

«Ես, իսկապես, կարծում եմ, որ տարբերություն կա, երբ երեխան գտնվում է ձեր որովայնում, քանի որ նա, իսկապես, զգում է ձեր սիրտը: Այս մոլորակի վրա ոչ ոք չկա, ով ձեզ ներսից այսպես կզգա»,-բացատրում է Քիմը, ով իր չորս հղիություններից երկուսի ժամանակ նույնպես դիմել է փոխնակ մայրության:

Սքոթը հարցնում է Քլոեին՝ արդյոք նա իրեն աբելի քի՞չ կապված է զգում երեխայի հետ․ Քլոեն դժկամությամբ է ընդունում դա, բայց նաև ասում է, որ դրա համար ժամանակ է պահանջվում: Նա կարծես թե մի փոքր նախանձում է այն փաստին, որ Քիմի համար «հեշտ» է եղել շփվել իր երկու կրտսեր երեխաների հետ, որոնք ծնվել են փոխնակ մոր միջոցով։

«Ես գլուխս թաղել էի ավազի մեջ այդ հղիության ընթացքում և չէի կարողանում մարսել կատարվածը»,-բացատրում է Քլոեն: Նա պնդում է, որ իր զգացմունքները «ոչ մի կապ չունեն երեխայի հետ», այլ ավելի շատ կապված են հանգամանքների հետ, և թե ինչպես է դա իրեն «գործարքային» թվում:

«Ես միանշանակ ցնցված էի ողջ փորձից: Ես ինձ շատ մեղավոր էի զգում, որ այս կինը հենց նոր էր ծննդաբերել իմ երեխային, իսկ ես երեխային վերցնում ու գնում եմ մեկ այլ սենյակ, և մենք, մի տեսակ, բաժանված ենք»:

Նրա խոսքով՝ ինքը կցանկանար ավելին իմանալ փոխնակ մայրության և դրա բարդությունների մասին՝ նախքան առաջ շարժվելը։

Աղբյուրը՝ style.news.am

դիտվել է 629 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am