Այսօր Հայելի ակումբում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը անդրադարձավ կուսակցության գաղափարախոսության և սկզբունքների «Դատապարտում ենք» բաժնում տեղ գտած հատվածին, ըստ որի՝ դատապարտում են Հայ Առաքելական եկեղեցու քաղաքական և տնտեսական իրավունք-մենաշնորհը:
Փոտանջյանը պարզաբանեց, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչինչ չունեն. «Ինքս Հայ Առաքելական եկեղեցու հետևորդն եմ, ինչպես իմ պապերը, տատերը, բայց այնուամենայնիվ, գտնում ենք, որ օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն։ Եթե արտոնություններ պետք է տրամադրվի, ապա միայն փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Մնացած պարագաներում, կարծում ենք՝ արտոնություններ տրամադրելը, ընդհակառակը՝ հավասար պայմանների դեմ է ու պարարտ դաշտ է ստեղծում մենաշնորհների համար: Մեր բարերարները պետք է հիմնականում իրենց ներդրումները և ցանկությունները բավարարեն այլ ոլորտներում։ Հատկապես, երբ հասկանում ենք, որ ունենք դեմոգրաֆիական խնդիր, և, երբ կառուցում ես եկեղեցի, պետք է հասկանաս՝ ում համար ես այն կառուցում, և ովքեր պետք է լինեն դրա հետևորդները, եթե մենք չունենանք ապագա սերունդ»։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը