Փաշինյանն ու Ալիևը պայմանավորված են «խաղում»

7or.am-ը գրում է․ Շատերը, բնականաբար, հետևում էին Մոսկվայում նախօրեին ընթացող «նիստուկացին», հատկապես՝ ՌԴ նախագահ Պուտինի, թշնամի Ալիևի ու նրա համախոհ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ դրվագներին: Պուտինը, բնականաբար, ներկայացնում էր Ռուսաստանի շահերը, Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի, իսկ Նիկոլ Փաշինյանը որոշակիորեն սպասարկում էր Ալիևի շահերը (նաև՝ իր կաշին փրկելու հարցը) ու ներկա էր «պրոտոկոլի համար»: Այն իմաստով, որ մի քանի տարի անց մեկնաբաններն ու պատմաբանները հնարավորություն ունենան նշելու, թե Հայաստանի կողմից էլ ներկայացուցիչ կար, առանց Հայաստանի մասնակցության չէր այդ ամենը:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հասցրեց լացուկոծ էլ դնել, «Զանգեզուրի միջանցք չտալու» թեմայով ինչ-որ բաներ ասել:

Բայց նախ, Մոսկվան, ինչպես ասվում է՝ արցունքներին չհավատաց: Մանավանդ, որ դրանք կոկորդիլոսի արցունքներ էին: Մյուս կողմից՝ Մոսկվային արդեն երևի պարզ է, թե ինչ խաղ է խաղում Փաշինյանը և թե ինչ հիմար վիճակի մեջ են հայտնվել իրենք՝ կարծելով, թե բոլորից ճարպիկն են (չնայած, դա զուտ իրենց խնդիրն է, մենք չէ, որ մեր կոյաճահճային վիճակի մեջ, պիտի մի հատ էլ իրենց դարդը լացենք):

Կարճ ասած՝ Մոսկվան, որ արցունքներին չհավատաց, միաժամանակ տեսնում է արդյունքները: Իսկ «արդյունքներից» առաջինն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորված են «խաղում», այսպես ասած՝ տանդեմով են հանդես գալիս: Միջանցք չտալու մասին կամ այս կամ այն հարցով ինչ-որ «բանավեճը» կամ անգամ՝ վեճը նրանց միջև զուտ հանդիսատեսի համար է, խաղ ու ոչ ավելին: Նիկոլ Փաշինյանին այդ «հորդուբորդ անելը» պետք է իր կռապաշտական զանգվածի համար, որ «մեր хзор варчапет...» էյֆորիայի մեջ թավալվեն:

Ալիևին էլ պետք էր, որ այդ հարթակում, այդ մակարդակով ինքը ի լուր բոլորի հայտարարի, որ Ղարաբաղը ադրբեջանական է, ու վերջ, և դրա դիմաց ոչ մի հակաճառում չլսի: Իսկ ումի՞ց պիտի լսեր, եթե Նիկոլ Փաշինյանը (և բոլոր նիկոլականները ևս) Արցախը համարում են ու ճանաչում են ադրբեջանական:

Այսինքն, Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը բացարձակապես համամիտ ու համախոհ են այդ հարցում: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նույնպիսի հակահայ է ու թշնամի, ինչպես Ալիևը: Նույնիսկ Ալիևից էլ վատ:

Ավելին, Մոսկվան, անկասկած, գիտեր ու մի անգամ ևս համոզվեց, որ Ալիև-Փաշինյան զույգի ներդաշնակ ու համակարգված խաղը, Արևմուտքի հովանու ներքո, Պրահաներում, Բրյուսելներում ու Վաշինգտոններում հասել է այն կետերին, որ Արցախը ադրբեջանական է, հետևաբար՝ ռուսական խաղաղապահ-մաղաղապահ ուժեր էլ այնտեղ ոչ մեկին պետք չեն, ոչ Ալլիևին, ոչ էլ իր հակառուսականությունը չթաքցնող Նիկոլ Փաշինյանին: Պարզ ասած, դա համատեղ՝ Նիկոլ-Ալիևյան դավադրություն է:

Ու քննարկելու բան էլ չկա: Հակառակ դեպքում Վաշինգտոնում օրերով էին «տալիս-առնում», Բրյուսելում՝ մի քանի ժամ, իսկ Մոկվայում... ինչ-որ 20 րոպե: Ծիծաղելի կլիներ, եթե հետևանքները Հայաստանի ոչնչացումը չլիներ:

Եթե ոմանք կարծում են, թե Նիկոլ Փաշինյանը պարզապես Արցախն ուրացավ ու այն վերջնականորեն հանձնեց իր «եղբայր» Ալիևին, իր սիրելի ադրբեջանական ժողովրդին, նրանք չարաչար սխալվում են: Նիկոլ Փաշինյանը գործնականում հանձնեց Հայաստանն ու, փաստորեն, խփեց նախավերջին մեխը Հայաստանի դագաղին:

Մահախոսական ճառ ասողները կարող են արդեն հերթագրվել, բայց հանգուցյալի համար, անկեղծ ասած, մորեվարդագույն է, թե ով ինչ ճառ կասի: Նիկոլականները կարող են հերթագրվել թուրքական անձնագրեր ու ազգանուններ ստանալու համար: Հայդա՜...

դիտվել է 1091 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am