Ապտակել է, թքել դեմքին, գցել շան բունը․ ՔԿ-ն՝ Գյումրիում սպանության փորձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է օրեր առաջ Գյումրի քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի 50-ամյա բնակչի և նրա 35-ամյա համաքաղաքացու միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ տան վերանորոգման աշխատանքների և շինանյութ գողանալու հարցի շուրջ, որի ընթացքում վերջինս, իր երկու մտերիմների ներկայությամբ, ովքեր նույն քաղաքի բնակիչներ են՝ 36 և 35 տարեկան, տուժողի հասցեին հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակել էր, թքել նրա դեմքին, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել էր նրա վրա, որից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով կրակել էր շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք:

Քննությամբ պարզվել է, որ դեպքին ականատես նշված անձինք են տուժողին դուրս հանել շան բնից, մոտեցրել տան մուտքի դռան մոտ, որտեղ ևս 35-ամյա տղամարդը շարունակել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումերը:


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքին ականատես հիշյալ երկու անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, 35-ամյա տղամարդուն աջակցելու վերաբերյալ:

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ անձինք ոչ միայն ականատես են եղել կատարվածին, այլև աջակցել են՝ պարտակելու կատարված հանցագործությունը, դրա բացահայտմանը։ Այսինքն՝ տվյալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտելու դիտավորությամբ տուժողին թաքուն բուժօգնություն են ցուցաբերել՝ նրա մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները խեղաթյուրելով, ինչից հետո տարել են տուն, իսկ այդ ընթացքում 36-ամյա տղամարդը տուժողին հրահանգել է ցավեր ունենալու դեպքում հիվանդանոց չդիմել, այլ' տեղյակ պահել իրեն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթ իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ Գյումրի քաղաքի 35 և 36-ամյա բնակիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ըստ այդմ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դատարանը մասնակի բավարարել է որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանք և 2մլն. դրամի չափով գրավ:


35-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և որոշում կայացվել՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանք էր ներկայացվել նաև մյուս' 35-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակիորեն՝ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանքը և գրավը՝ 10մլն. դրամի չափով։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 623 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am