Նիկոլն Ալիևից «կադաստրի թուղթ» է մուրում

Տեսնելով, որ Արցախն ուրանալու և ադրբեջանական հռչակելու մասին դավաճանական հայտարարություններն ընդվզում չեն հարուցում, իսկ բողոքն ու զայրույթն էլ սոսկ ֆեյսբուքներում են արտահայտվում՝ Նիկոլ Փաշինյանն ավելի ցինիկ ու անհեթեթ արտահայտություններ է անում և շարունակում է հակահայկական «քարոզները»: Չնայած, ավելի տեղին կլինի, եթե նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գործակիցները ադրբեջանական քարոզչությամբ են զբաղված, ըստ որում՝ շատ ավելի ագրեսիվ ու ինտենսիվ, քան նույն ադրբեջանական քարոզչությունն է:

Համենայն դեպս այդ տպավորությունն է թողնում, օրինակ, ԱԺ-ում նրա ունեցած ելույթը, որի ընթացքում անհեթեթեաբանությունների մի նոր շարանով փայլատակեց: Ինչ արժե Նիկոլ Փաշինյանի թեկուզ այն արտահայտությունը, թե Հայաստանը «կադաստրի թուղթ» չունի, պարզ ասած ու ըստ Նիկոլ Փաշինյանի՝ տարածքը, որի վրա այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, «կադաստրով» Հայաստանի Հանրապետությանը չէ: Ինչ-որ անհասկանալի տարածք է, էլի, որը ժամանակավորապես զբաղեցրել ենք ու անգամ դրա վրա ինչ-որ պետությունանման բան ենք ձևավորել: Սեփականության վկայական էլ չունենք ու, ընդհանրապես, ինչ արել կամ չեն արել, լրիվ ապօրինի է:

Լավ, բա ո՞վ պիտի մեր «կադաստրի թուղթը» տա: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «կադաստրի թուղթ» տվողն էլ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևն է: Բա ուրիշ էլ ո՞վ:

Փաշինյանի էժանագին հնարքները նորություն չեն: Այդ շարքից է նաև «Արցախը հանձնենք ու հանգիստ ապրենք» տխմարաբանությունը, որը, Օրուելի «Անասնաֆերմայի» տարբերակով, նրան ձայնակցելով, կրկնում են իր կռապաշտները: Հիշո՞ւմ եք, «Անասնաֆերմայից». «Չորս ոտք լավ, երկու ոտք ավելի լավ...»:

Գործնականում Նիկոլ Փաշինյանն ընդամենը իր դավաճանությունն ինչ-որ կերպ «փաթեթավորելու» նպատակ է հետապնդում: Դավաճանությունը, որովհետև Արցախն ուրանալու մասին նրա հայտարարությունն ուղղակիորեն հակասում է ՀՀ Անկախության հռչակագրին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության հիմքում դրված մոտեցումներին:

Ավելին, երբ մարդ նպատակ ունի ամեն կերպ արդարացնել իր դավաճանական քայլերը, խեղելով ու մոռացության տալով սեփական պատմությունը, հագուրդ տալով թշնամական պետությունների պահանջներին, հետևանքը լինում է նման ողբերգություն, որի մեջ այսօր հայտնվել ենք բոլորս:

Նման թեզը նաև հանցավոր բնույթ է կրում, քանի որ Հայաստանն իր «կադաստրի վկայականը» դեռևս Ազգերի լիգայից է ստացել՝ հստակ սահմաններով: Այն, որ Հայաստանը ներկայումս չի վերահսկում այդ ամբողջ տարածքը, դա այլ հարց է։

Իսկ այն, ինչն չունի Ադրբեջանը, փորձում է ստանալ Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռին նստեցված անձի ձեռքով։

Առհասարակ, Արցախը, որպես այդպիսին, Ադրբեջանի մաս չի եղել: Վստահ ենք, որ հանրագումարում չի էլ լինելու, որքան էլ որ Նիկոլ Փաշինյանն ու նրա մանկլավիկները ձգտեն դրան ու ինքնամոռաց սպասարկեն ադրբեջանական ու թուրքական շահերը:

Դժվար է ասել, թե Փաշինյանի հիվանդ երևակայությամբ Հայաստանն է՞լ ինչի թղթեր չունի: Ինչ իմանաս, որ վաղը, մյուս օրը Փաշինյանը չի հայտարարի, որ Հայաստանը, օրինակ, ծննդական չունի: Կարող է ասել, որ հայ ժողովուրդը զագսավորված չէ: Մի ուրիշ անգամ էլ կասի, որ օրինակ, հաշվառման թերթիկ չունի ու էլի ինչ-որ մի նման ապուշություն (ծափ տվողներ կան, ինչո՞ւ չասի):

Բայց այն, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այլևս Հայաստանի ղեկավար կամ վարչապետ կոչվելու իրավունք չունի, ակնհայտ է: Նա մայիսի 22-ի իր հայտարարությամբ (և ոչ միայն դրանով, ի դեպ) ինքն իրեն արդեն զրկել է այդ իրավունքից: Հա, վարչապետի «թուղթ», այսինքն՝ վկայական, հնարավոր է, ունի: Բայց նա այլևս Հայաստանի վարչապետը չէ:

Առոչինչ են նրա հայտարարություններն ու գործողությունները: Մնում է միայն նրա վիճակը համապատասխանեցնել այդ կարգավիճակին:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 246 անգամ
Լրահոս
Փաշինյանի բացահայտումը․ Նիկոլը 2031 թվականին ժողովրդի առաջ մի թուղթ է դնելու ու… Սուրեն Սուրենյանց (video) Դուք չե՛ք հասկանու՞մ․․․ Սևանը սարսափելի վիճակում է հայտնվելու․․․ բողոքի ակցիա (video) Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր արտառոց բան է տեղի ունեցել․․․ իրավիճակը սրվում է (video) Մենք վտանգ չենք ներկայացնում, պետք է ցուցանակներով անցկացնենք մեր ակցիան․ քննարկում ոստիկանների հետ (video) COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել 10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր Նիկոլն իր թերթում գրում էր, ով է մեղավոր, որ ինքն այսպիսինն է, ու․․․ (video) Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Գլխատել է իր երկու ազգականուհիներին Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Եկել է ժամանակը․․․ մի Արտաշատով կարող ենք փոխել ամբողջ երկրի վիճակը․ Արծվիկ Մինասյան (video) Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ժողովու՛րդ, դուք ՔՊ-ին այլընտրանք ունեք․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին (video) Երասխ, Սուրենավան և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am