Հենրիխ Մխիթարյանն ի՞նչ պայման է դրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առջև
Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ինտերը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ։ Եզրափակիչ խաղին վնասվածքի պատճառով չմասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այդ փաստը բոլորովին չի արժեզրկում Մխիթարյանի՝ «Ինտերի» հաջողություններում ունեցած ավանդը։
«Ինտերի» կազմում ունեցած հաջողություններից հետո, hayeli.am-ի տեղեկություններով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության մոտ կրկին հետաքրքրությունն է առաջացել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի հանդեպ, և նրանք կապ են հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ՝ առաջարկելով կրկին վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական:
Սակայն Հենրիխ Մխիթարյանը, իրեն ոչ բնորոշ կոպտությամբ, պատասխանել է, որ չի պատրաստվում վերադառնալ, ավելին՝ նշել է, որ Հայաստանի ազգային հավաքական կվերադառնա միայն մեկ պայմանով, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ողջ ղեկավարությունը հրաժարական տա: