«Շարժումը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խնդիր է դնում». Անդրանիկ Թևանյան

Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե ինքը համախոհների հետ ժողովրդական շարժում է ստեղծելու:

Պարո՛ն Թևանյան, ի՞նչ շարժման մասին է խոսքը, ի՞նչ խնդիրներ է դրել իր առաջ:


Ես առիթ ունեցել եմ խոսելու այն մասին, որ մեզ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա և հասարակական-քաղաքացիական ժողովրդական շարժում, որպեսզի կարողանանք մեր երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնել և կանխել Արցախի, Հայաստանի գահավիժումը: Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս ու սակարկման առարկա է դարձրել Հայաստանի տարածքները՝ Ալիևից 29.800 քառակուսի կիլոմետր մուրալով: Ալիևին Փաշինյանի դիրքորոշումը թևեր է տվել ու նա արդեն ամբողջ Հայաստանն է համարում «Արևմտյան Ադրբեջան»:

2022թ. հոկտեմբերի 6-ին Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, ինչն էլ հնարավորություն տվեց Ալիևին փակել Լաչինի միջանցքը: Հիմա արդեն Հայաստանի ճակատագիրն է դրված զոհասեղանին: Մենք կարծում ենք, որ այս կործանարար ընթացքը կասեցնելու համար պետք է ժողովրդական մոբիլիզացիայի միջոցով հասնել իշխանափոխության:

Մեր նախաձեռնած շարժումն իր ձևով ու բովանդակությամբ վերկուսակցական է: Շարժման մեջ ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք անտարբեր չեն մեր երկրի շուրջ ու մեր հաշվին տեղի ունեցողի հանդեպ: Մենք գտնում ենք, որ լայն մոբիլիզացիայի անհրաժեշտություն կա և ձգտելու ենք նպաստել դրան: Հավատում ենք մեր նախաձեռնության հաջողությանը, քանզի գիտենք, որ այլընտրանք չունենք, պետք է պայքարենք սեփական պետության մեջ ապրելու համար:

Արցախի ու Հայաստանի անվտանգային համակարգերը շաղկապված են: Կեղծ ու վտանգավոր է այն թեզը, թե, իբր, Արցախը հանձնելու գնով կարելի է փրկել Հայաստանը: Դա առնվազն մոլորություն է, իսկ իրականում՝ պետական հանցագործություն: Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Փաշինյանն իրեն դրել է հակապետական ու հակասահմանադրական դաշտում: Մեր խնդիրն է խաղաղ ու հնարավորինս շուտ նրան վարչապետի պաշտոնից հեռացնելը:

Ե՞րբ է հանրայնացվելու շարժման գործունեությունը:

Ահագին տնային աշխատանք ենք կատարել: Շփվել ենք տարբեր շերտերի հետ: Մոտ օրերս արդեն հանրությանը կներկայացնենք շարժման նախաձեռնող խմբին, շարժման հռչակագիրը, որի մեջ կներկայացվի նաև ճանապարհային քարտեզը, թե ինչպես ենք տեսնում քաղաքական փոփոխությունների սխեման և ինչպես ենք պատկերացնում հետագա զարգացումները: Մեկ բան հստակ է՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ իրենից ու միայն իրենից է կախված մեր երկրի փրկությունը: Եկել է անհատական պատասխանատվության ժամանակը: Մենք մեր որոշումը կայացրել ենք ու գնալու ենք այդ որոշումը կյանքի կոչելու ուղղությամբ: Այլ տարբերակ չկա:

դիտվել է 605 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am