Օրբելյանի գաստրոլներն ու օպերային թատրոնի ռեսթարտը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մի քանի ամսվա բացակայությունից հետո հայտնվել է ու հայտնվել է մեծ-մեծ խոստումներով: Նա ասուլիս է տվել ու խոսել Օպերայի ապագա ծրագրերից, ասել, որ նորանոր ծրագրեր ունեն, հինգ պրեմիերաների խոստում տվել եւ այլն, եւ այլն: Օպերայի անցուդարձից անտեղյակ մեկը լսելով պարոն Օրբելյանին՝ կարող էր մտածել, որ մարդը գիշեր-ցերեկ մեկ արած զբաղվում է թատրոնի գործերով, մինչդեռ տուրիստի կարգավիճակում գտնվող Օրբելյանը, ով երկու-երեք ամիսը մեկ է լինում Հայաստանում, Օպերայում հայտնվելու մոտ մեկուկես տարվա ընթացքում ոչ մի օպերայի չափ չի տվել, միայն համերգների է չափ տալիս, բերում է այս կամ այն երաժիշտի եւ համերգներ է կազմակերպում, այսինքն ընկալվում է որպես շոումեն: Ավելին, պրեմիերաների շռայլ խոստում տվող Օրբելյանի գործունեության ընթացքում թատրոնում ընդամենը երկու պրեմիերա է կայացել՝ Դիմակահանդես եւ Լա Բոհեմ, երկուսի հետ էլ իրականում Օրբելյանը կապ չունի, մեկը նախկին տնօրենն է բեմադրել, մյուսը Ռուդոլֆ Խառատյանը, բայց քանի որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը գերազանց է գնահատում Օրբելյանի աշխատանքը, վերջինս էլ խոստանում է մինչեւ տարեվերջ հինգ պրմիերա անել: Կոնստանտին Գարիի Օրբելյանը դիրիժոր է, կոմպոզիտոր Օրբելյանի եղբոր որդին: Նա ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, ապրել Ռուսաստանում, որտեղից էլ, հայ մշակույթի կառավարումն իր ձեռքը վերցրած Արմեն Սմբատյանն անցյալ տարի նրան կանչեց ու դարձրեց գեղարվեստական ղեկավար: Նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գա Հայաստան, բնակվի այստեղ ու ղեկավարի կարեւորագույն այս պաշտոնը: Սակայն մարդը թատրոն էր ոտք դրել, հավաստիացրել, որ ամեն ինչ հիասքանչ ու հրաշալի է ու հորդորել, որ այս տարի իր վրա հույս չդնեն, քանի որ հույժ կարեւոր գործեր ունի Մոսկվայում եւ Հայաստան կգա միայն հաջորդ տարի: .Անցյալ տարվա հունիսից հետո նա ընդամենը երկու անգամ է Հայաստան եկել, մեկ անգամը հրավիրված է եղել հարսանիքի: Մինչդեռ գեղարվեստական ղեկավարի կարգավիճակում նա բավականին բարձր աշխատավարձ ու ահռելի հոնորար է ստանում: Եւ ահա նորից հայտնվել է ու ոչ մի թիզ չի բարելավել հայերենի իմացությունը: Ակնհայտ է, որ Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը հատուկ հարմարեցրեցին նրա անձին: Կառավարության հուլիսի 27-ին ընդունած փոփոխությունների նախագծի համաձայն՝ տնօրեն կարող է լինել անձը, ով տասը տարի եղել է հեղինակավոր նվագախմբի գլխավոր դիրիժոր, միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, այս որոշման հման վրա էլ օգոստոսի 3-ին նախարարը Օրբելյանին նշանակեց տնօրեն: Կարճ ժամանակ անց նոր տնօրենն անցավ լայնամասշտաբ կրճատումների՝ փաստարկելով իբր բյուջեի տնտեսմանն է միտված: Սակայն որոշ ժամանակ անց նա աշխատանքի  են հրավիրեցլ իտալացի դիրիժոր Ջան Լուկային, որի համար ամսեկան մոտ 800 հազար դրամ է ծախսվել, մինչդեռ այս դիրիժորն ընդամենը երկու անգամ է չափ տվել: Անի Սահակյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am