Մի անկեղծ բացահայտում` Արցախի ռուսական «օկուպացման» մասին

Ռուսաստանից, երկրի ԱԳ նախարարի մակարդակով, Ղարաբաղյան խնդրին առնչվող մի հայտարարություն է հնչել, որը ուշագրավ շերտեր է պարունակում: Եթե Արևմուտքն ընդուներ Մոսկվայի առաջարկը, ապա ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդիսանում է պատասխանատու երկիր, որը խիստ հանձնառու է այն հռչակագրերին, որոնք ընդունվել են վերջին 20 տարում ԵԱՀԿ-ում և ՌԴ-ՆԱՏՕ խորհրդում։ «Այդ հռչակագրերում պարունակվում է կողմերի ցանկությունը՝ ձևավորելու Եվրաատլանտիկայում և Եվրասիայում հավասար անվտանգության տարածք, ինչպես նաև վստահեցում, որ մեզնից ոչ ոք չի ցանկանում ամրապնդել իր անվտանգությունը՝ այլոց անվտանգության ոտնահարման հաշվին»,-նշել է նա։ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերն «այդպես էլ մնացել են թղթի վրա»։ «Դրանք իրավաբանորեն պարտադիր դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվել են մեր արևմտյան գործընկերների կողմից։ Ես համոզած եմ, որ եթե հավասար, անբաժանելի անվտանգությունն իսկապես ընդուներ իրավաբանորեն պարտավորեցնող ձև, ապա շատ հակամարտություններ, որոնք հիմա պահպանվում են Եվրոպայում, վաղուց արդեն կարգավորված կլինեին»,-ասել է Լավրովը։ Նրա կարծիքով՝ դա վերաբերվում է նաև Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությանը։ «Իսկ ուկրաինական ճգնաժամն ընդհանրապես չէր լինի»,-եզրափակել է նա։ Լավրովը, փաստացի, խոսել է Ռուսաստան-Արևմուտք մակարդակում «հավասար, անբաժանելի անվտանգություն» սահմանելու ու «իրավաբանորեն պարտավորեցնող ձևերի» ընդունման մասին, և դրանում` Ղարաբաղյան խնդիրը ներառելու մասին: Դրա կողմնակիցն է, փաստորեն եղել, Ռուսաստանը: Այլ կերպ ասած, Լավրովը, մի քանի հետխորհրդային հակամարտությունների հետ փաթեթում, ԼՂ-ի հարցն էլ «լուծելու» մտադրության մասին է բարձրաձայնել, այն էլ դժգոհելով, որ Արևմուտքն է դա մերժել: Նախ, սկսենք նրանից, որ Լավրովի բացահայտումը նշանակում է, որ Մոսկվան ԼՂ-ի խնդիրն էլ նույն հարթության մեջ է դիտարկում, ինչպես հետխորհրդային այլ հակամարտությունները, ինչը սկզբունքորեն սխալ է, եթե չասենք` դատապարտելի: Բացի այդ, փաստացի, ապրիլյան պատերազմից հետո թեժացած «Լավրովի պլանի» մասին խոսակցությունները, փաստորեն, կարող էր լինել Ռուսաստանի հենց նույն ձգտումերի մի մասնիկը լինել, և կարելի է ենթադրել, որ դրանց հենց արևմուտքն է ընդդիմացել: Հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի Լավրովի պլանը ենթադրում էր տարածքների վերադարձ և ռուս խաղաղապահների տեղակայում ղարաբաղյան գոտում: Եթե հաշվի առնենքն այն հանգամանքը, որ հայկական կողմը ամիսներ շարունակ հերքում էր «լավրովյան պլանի» գոյությունը, փաստորեն, գալիս ենք այն եզրահանգման, որ հայկական կողմն ու արևմուտքը, խոշոր հաշվով, դեմ են եղել ԼՂ խնդրի հանգուցալուծման ռուսական պատկերացումներին, և սա իր հերթին, մտորելու նոր առիթ է, հաշվի առնելով նաև պատմական այլ փաստեր` Ռուսաստանի դերակատարության և Ռուսաստանի իրական ձգտումների հարցում: Փաստացի գործ ունենք Լեռնային Ղարաբաղի ռուսական «օկուպացիայի» չիրագործված նպատակի մասին պաշտոնական Մոսկվայի խոստովանության հետ: Թամար Բագրատունի

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am