ՔՊ-ականները հերթով շտապում էին Հովիկ Աղազարյանի աշխատասենյակ՝ աջակցություն հայտնելու օրվա «հերոսին»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկվա քաշքշուկից հետո ՔՊ-ականները հերթով շտապում էին Հովիկ Աղազարյանի աշխատասենյակ՝ աջակցություն հայտնելու օրվա «հերոսին»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանը ԲԴԽ անդամի թեկնածու Արմեն Դանիելյանի հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց, որ 2021-ին նա այնքան տղամարդկություն չունեցավ՝ իր աչքերի մեջ նայելով, կալանքի որոշումը տալ՝ այդպիսով խախտելով օրենքը, Աղազարյանն էլ, ըստ ընդդիմության պատգամավորների, տեղից ասել էր․ «Ձենդ կտրի, ռադդ քաշի, վեր ընգի տեղդ»։ Ավարտելով ելույթը՝ Արթուր Սարգսյանը շարժվել էր Աղազարյանի ուղղությամբ, նրա ճանապարհը փակել էին ՔՊ-ականները, ապա ԱԺ նախագահն էր անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրել, եւ ուժ կիրառելով՝ Սարգսյանին հեռացրել էին դահլիճից։


Միջադեպից հետո Աղազարյանը մեզ իր քայլը բացատրեց նրանով, որ իրեն դուր չի եկել Սարգսյանի «տղայական» բառապաշարը, եւ ինքն ընդամենը ասել է, որ ԱԺ-ն թատրոն չէ, այդ տոնով չխոսեք։ Իսկ չե՞ք ասել՝ «ձենդ կտրի, վեր ընգի տեղդ»։

Նա պատասխանեց՝ գուցե ասել եմ, չեմ հիշում, եւ հավելեց․ «Չի կարելի Ազգային ժողովը դարձնել տղայական հաշիվներ մաքրելու թատերաբեմ», ինքն ԱԺ պատիվը բարձր պահելու համար է ընդդիմադիրին դիտողություն արել։ Իսկ ինչո՞ւ ՔՊ-ականներին դիտողություն չեք անում, որոնք բազմիցս ԱԺ պատիվը գետնով են տվել, ձեռնամարտի բռնվել ընդդիմադիրների հետ։ «Եթե տեսնում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա, անում եմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 320 անգամ
Լրահոս
Կամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն Սերժ Թանկյանը վերջին հայհոյանքներն են հնչեցնում, բայց մոռանու՞մ է․․․ Հարութ Սասունյան (video) Երևանի Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի Տիգրան Արզաքանցյանն անդրադառնում է Նատալյա Ռոտենբերգին բռնության ենթարկելու մասին լուրերին (video) Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստները գերազանցել են 2 միլիոնը․ The New York Times Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տիրույթը. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ «Նիկո՛լ, կիսահղի չեն լինում․ տղա ես՝ արա էդ քայլը»․ Արամ Սարգսյան (video) #ՀԻՄԱ․ «Ուրսուլա՛, այ օձի թույն, Բաքվից ի՞նչ ես բերել Հայաստան»․ Հովհաննես Շահինյան (video) Վաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետ Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոստանում է «օգնել» հաղթահարել էներգետիկ ճգնաժամը Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը․ «Իշխանություն» Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար Լարված իրավիճակ․ «Ոստիկանները սպանել են տղայիս», «էդ գլխարկդ գիտե՞ս՝ ինչ կանեմ»․ սպանվածի մայր (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներից գաղտնի տեղեկություններ հավաքելու հնարավորություն կստանա (video) Եկեք ձեզ պատմեմ՝ ի՞նչ է անում կառավարությունը ձեր հեռախոսների ու անձնական տվյալների հետ․Հովհաննիսյան (video) Հանկարծ չշշկռվեք․ Հայկ Մամիջանյանը՝ Կառավարության դիմաց (video) Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան (video) Ուրսուլա ֆոն դեր Լայե՛ն, Հայաստանի գլորվե՞լն եք ծափահարում․ Արեգնազ Մանուկյան (video) «Ար*ունոտ Ուրսուլա....»․ Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին (video) Դուք սեղմել եք «ար*ան մեջ թաթախված» մարդու ձեռքը․ Մենուա Սողոմոնյանը՝ ֆոն դեր Լայենին (video) Ֆոն դեր Լայեն, դուք պետք է լա՛վ լսեք այս փաստերը․ սա խայտառակություն է․ Ստեփան Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am