Հին, բայց անդեմ ընկերներ

Կրկին հասարակական եւ քաղաքական քննարկումների կիզակետում է հայտնվել Հայ հեղափոխական դաշնակցությունը: Այս անգամ սվինների տարափի տակ է հայտնվել այն բանի համար, որ պատրաստակամություն է հայտնել 2018-ին քննարկել այն վարչապետի թեկնածության հարցը, որին կներկայացնի ՀՀԿ-ն: Դժվար է ասել, թե ով կամ ինչու է զարմացել հին ընկերների այս հայտարարությունից, ինչ պետք է աներ այս կուսակցությունը, եթե չսատարեր ՀՀԿ-ին եւ բնականաբար այն թեկնածուին, որին իր աջակցությունը կհայտնի Սերժ Սարգսյանը: Չէ  որ վերջին տարիներին ՀՅԴ-ն դարձել է Սերժ Սարգսյանի գրպանային կուսակցությունը եւ օգտագործվում է ըստ նպատակահարմարության: Իհարկե,ՀՅԴ-ն վերջին ամիսներին բավականին ուշագրավ տրանսֆորմացիաների ենթարկվեց, ներիշխանական հարթությունում եւ հարաբերություններում կարելի է ասել նրանք նժարը ծանրացրել էին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմը: Իսկ ով չգիտի, թե ինչու եւ հանուն ինչի: Հիշենք, որ երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ մեծ դիմակայություն առաջացավ վերջինիս եւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերների միջեւ: Հայաստանի քաղաքական դաշտ ոտք դրած Կարապետյանը,ռեալ գնահատելով իրավիճակը,բոլոր ջանքերը գործադրում էր ՀՅԴ-ին կերակրամանից վտարելու եւ կոալիցիա չկազմելու համար: Քանզի նա համարում էր, որ ՀՅԴ-ն ավել <<ուտող բերան է>> եւ որեւէ իմաստով չի նպատսում իշխող ուժի հեղինակությանը: Սակայն Սերժ Սարգսյանի միջնորդությամբ ՀՅԴ-ն վերստին տեղ գտավ կոալիցիայում եւ ստանձնեց մի շարք պաշտոններ, որոշակի լիազորություններ: Շատ չանցած ՝ փոխվեց նաեւ դաշնակցականների վերաբերմունքն առ Կարեն Կարապետյան, քանի որ նա , ի վերջո, ՀՅԴ-ում կյանքը դարձրել էր ուրախ, ապրուստը՝ ձրի, կրթական յուղոտ համակարգի ղեկավարում, բնական պաշարների տնօրինում եւ այլն: ՀՅԴ-ականները վերջին ամիսներին ընդհուպ ստանձնել էին Կարեն Կարապետյանի փիառի հարցը եւ պատեհ-անպատեհ առիթներով սեր եւ հավատարմություն էին հայտնում վերջինիս: Սակայն 2018-ին ընդառաջ, երբ գնալով սրվում է ներիշխանական հարաբերությունները եւ առաջ է եկել իշխանության վերաբաշխման խնդիրը, մասնավորապես ծածուկ դիմակայություն է ընթանում Կարեն Կկարապետյանի եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջեւ, թե 2018-ից հետո ով է ստանձնելու երկրի լիարժեք կառավարումը, ժամանակն է, որպեսզի ՀՅԴ-ն էլ թողնի բոլոր ձեւականությունները, քծնանքի բոլոր շոուները եւ հստակ դիրքորոշում հայտնի, թե որ կողմն է անցնում: Ուշագրավ է, որ վարչապետի թեկնածության հարցի շուրջ ՀՅԴ-ն այլեւս նախկին աջակցությունը չի ցուցաբերում Կարեն Կարապետյանին եւ շեշտում, որ կքննարկի այն թեկնածուին, որին կներկայացնի ՀՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ն, իհարկե, նախեւառաջ Սերժ Սարգսյանն է: Բնականաբար, հիմա, ինչպես միշտ, ավանդական այս կուսակցությունն առաջնորդվում է շահադիտական նկրտառումներով, այսինքն ընտրում է այն, ինչը բխում է իր շահերից: Սակայն եթե ներքաղաքական հարցերն ուղղակիորեն եւ անմիջապես առնչվում են այս կուսակցության լինելիությանը, ապա միթե չի կարելի գլոբալ հարցերում անդեմությունից դուրս գալ եւ գոնե ձեւական պահել քաղաքական միավորի կարգավիճակը: Ինչո՞ւ Հայաստանը որոշեց չմասնակցել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spiri t 2017» զորավարժություններին: Այս հարցին դաշնակցական ընկերներն արդեն մի քանի օր է ավելի Հանրապետական պատասխաններ են տալիս, քան իրենք՝ իշխող ուժի ներկայացուցիչները:Օրինակ Կիրո Մանոյանը քամահրական նկատել է, թե նա, ով Հայաստանի այս քայլից փորձում է խնդիր ստեղծել, դա իր գործն է, իր խնդիրն է.<<Այս որոշումն ինձ համար քաղաքական որոշում չէ, այլ նպատակահարմարության հարց, ժամանակի ու պահի անհրաժեշտությամբ թելադրված քայլ: Հնարավոր է, որ հաշվարկի մեջ հաշվի է առնվել Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը: Ես դրան նորմալ եմ վերաբերվում>> , - ասել է նա ՝ շեշտելով, թե որոշումը բխում է մեր պետական շահերից: Ինչ շահի մասին է արդյոք խոսքը ՝ Մանոյանը չի հստակեցրել  .հավանաբար նկատի է ունեցել այն, որ եե մասնակցեինք, ՀԱՊԿ-ը ի դեմս Ռուսաստանի ոչ միայն կաջակցեր Ադրբեջանին,Ռուսաստանն էլ կզիներ մեր դարավոր հարեւաններին, այլ Հայաստանի վրա հարձակում կսանձազերծեր եւ իր վաճառած զենքի փողերն էլ կուղղեր մեզ վրա:Իհարկե, Ռուսաստանի լծի տակ գործող իշխանությունը կարող էր ճնշումների ներքո հազար ու մի արդարացումներ գտնել, հանուն մեր սուվերենության ու արժանապատվության պետք էր ու անհրաժեշտ գոնե ձեւական դիմակայություն դրսեւորել եւ այն էլ մի կուսակցության կողմից, որն իբր թե սփյուռքի հզոր աջակցությունն է վայելում: Անի Սահակյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am