ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը համակարծիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, այն գործընթացը, որ բերելու է հարևան երկրի հետ խաղաղության, այդ թվում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։ Ես ևս մեկ անգամ վերահստատում եմ իմ աջակցությունը ՀՀ վարչապետին, մեր քաղաքական թիմին և ասում եմ, որ մենք վճռական ենք ՀՀ անունից, ՀՀ ժողովրդի անունից ավարտին հասցնել մեր հարևանների հետ՝ ՀՀ հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, ինչպես նաև ՀՀ հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-նշեց ՔՊ-ականը։
Պատասխանելով հարցին, թե արցախցիները համաձայն չեն Փաշինյանի որոշման հետ և չեն ուզում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ Արսենյանն ասաց, որ իրենք առաջնորդվում են ՀՀ պետական շահերով։ «Արցախում ապրում են մեր հայրենակիցները՝ հայերը, Ջավախքում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ են ապրում հայեր։ Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ-ի շահերի սպասարկումն է: Մենք կանգնած ենք երկընտրանքի առջև, երբ միտքն ու սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն ՀՀ ազգային շահերի պաշտպանությունը չի համընկնում ՀՀ ազգային շահերի ալգորիթմին», - ասաց Արսենյանը:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը