Այսօր հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի տարածքում: Այրվել է 50-60 հեկտար խոտածածկ տարածք: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Ջաջուռ համայնքի ղեկավար Սոկրատ Սուվարյան: «Հրդեհը հնարավոր է` առաջացել է պլաստմասսե շշից, երեւի հովիվները ջուր են խմել, շիշը գցել են, դրանից էլ հրդեհ տեղի է ունեցել: Հրդեհի տարածքը մի քանի մետր էր հեռու բնակավայրից: Կրակը մարվել է հրշեջ ծառայության եւ գյուղի բնակիչների, զինվորների միջամտության շնորհիվ»,- ասաց նա:
ArmLur.am-ի հետ զրույցում Ջաջուռի գյուղապետը տեղեկացրեց նաև, որ հրդեհի մարման աշխատանքների ժամանակ տուժել է փրկարարներից մեկը, բարեբախտաբար, նրա կյանքին վտագ չի սպառնում: Նշենք, որ այս պահին հրդեհն ամբողջությամբ մարված է, սակայն երկու հրշեջ մեքենա տարածքը կհսկեն ողջ գիշեր, որպեսզի կրակը նորից չբռնկվի:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը