Հրապարակը գրում է. Արդարադատության նախարարությունում դժգոհություններ են հասունանում՝ կապված Դավիթ Հարությունյանի ղեկավարման մոդելի հետ: Թեեւ նախարարությունում ընդունում են, որ Հարությունյանը գրագետ ու խելացի նախարար է, սակայն կարծում են, որ նա պրակտիկ չէ եւ բաց չի աշխատում։
Նախարարության աշխատողները բողոքում են, որ նա, ի տարբերություն նախորդների, միջնորդավորված է առնչվում նախարարության շարքային աշխատողների հետ: Եթե նախկինում հանգիստ հնարավոր էր մտնել նախարարի մոտ, ինչ-որ հարց քննարկել, ինչ-որ բան խնդրել, ապա այժմ ուղիղ նրա հետ հանդիպելը կամ անգամ խոսելը խիստ բարդ է, եթե չասենք՝ անհնարին։ Խնդիրն այն է, որ նախարարի աջ ձեռք համարվող աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանին էլ հաճախ չեն դիմում՝ նրանից վախենում են եւ վստահ չեն, որ իրենց հարցադրումները նույնությամբ կհասնեն նախարարին։ Ավելին՝ նախարարությունում այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել, որ աշխատողները նույնիսկ վախենում են բարձրաձայնել հարցերը՝ մտածելով հետագա հետեւանքների մասին:
Նախարարից մեկ այլ դժգոհություն էլ կա՝ խոսքը պարգեւատրումների մասին է։ Աշխատակազմում չգիտեն, թե ով ինչ սկզբունքով է պարգեւատրվում, եւ ինչպես են որոշվում այդ հարցերը, եթե աշխատողների անմիջական ղեկավարների՝ վարչության պետերի հետ նախարարը գրեթե չի հանդիպում: Ասում են, որ Դավիթ Հարությունյանը բոլոր որոշումները կայացնում է միանձնյա, ստորին օղակներում աշխատողներն այդ որոշումներին մասնակից չեն դառնում:
«Մենք սա համարում ենք նահանջ մի կառույցում, որտեղ պարտավոր են լինել հնարավորինս բաց, չէ՞ որ ողջ օրը հենց դա է քարոզում կառավարությունը՝ բարեփոխում, համակարգի առողջացում։ Բայց յուրաքանչյուր համակարգ ինքն էլ պետք է իր ներսում այդպիսին լինի»,- ասաց նախարարության աշխատակիցներից մեկը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը