Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ գինեգործության ու խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետին:
«Կառավարությունում գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը: Ասում էին՝ որոշ դեպքերում այն ֆինանսական խնդիրներ կարող է ստեղծել իրենց համար:
Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձը իրականացվում է 90-օրյա ժամկետում, և մենք հսկողություն ենք սահմանել, և այդ կարգապահությունը խիստ պաշտպանվում է», - ներկայացրեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահին հանձնարարեց 2-օրյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ԱԱՀ վերադարձն ավելի կարճ ժամկետում սահմանելու ու կազմակերպելու վերաբերյալ:
Այնուհետև գյուղնախարարին հանձնարարեց. «Պարոն Առաքելյան, ՊԵԿ-ին ներկայացնում եք մեր արտահանողների ցուցակը»:
Իսկ ՊԵԿ նախագահին հանձնարարեց հատուկ ռեժիմի անցնել մթերման այս ժամանակահատվածում. «Պարոն Հարությունյան, հատուկ ռեժիմ եք դնում այս մթերման ժամանակահատվածում: Մենք նաև ստեղծել ենք իրենց համար 3%-անոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն անցկացնենք մաքսիմալ արագ ու էֆեկտիվ»։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը