ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց պետական գույքը մասնավորեցնելու մի նախագծի, որը կառավարության հավանության էր ներկայացրել պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը թույլատրել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերջինին ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի զրահապատ տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 1982 թվական) օտարել դասական աճուրդով: Ավտոմեքենան սպասարկել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրա նախագահության ժամանակաշրջանում:
Ըստ նախագծի հիմնավորման, գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ: Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը