Պուտինի թաքուն համակրանքը

«Կտեսնենք, թե ինչպես է աշխատում այդքան փառաբանված ԱՄՆ դատական համակարգը» Վլադիմիր Պուտինը Չինաստանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո, զրուցելով լրագրողների հետ, ասել է, որ Մոսկվան կարող է ԱՄՆ-ից պահանջել՝ ավելի կրճատել ՌԴ-ում գործող դիվանագիտական կորպուսը, սակայն «նախ պետք է հետևել զարգացումներին և վերլուծել իրավիճակը»: Պուտինը մեկնաբանել է նաև Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը: ՌԴ ղեկավարը ռուսական դիվանագիտական երեք շենքեր փակելու՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պահանջը բնութագրել է որպես «անտաշ և աննախադեպ քայլ»: Նա ասել է, որ ռուսական կողմը դատարանում կբողոքարկի ամերիկացիների արարքը: «Ամերիկյան կողմն արգելել է Ռուսաստանին՝ օգտագործել մեր գույքը, դա գույքի իրավունքի բացահայտ խախտում է: Նախ` ես ԱԳՆ-ին կհանձնարարեմ՝ դիմել դատարան, տեսնենք, թե ինչպես է աշխատում այդքան փառաբանված ամերիկյան դատական համակարգը»,- ըստ «Ազատության»` ասել է Պուտինը: Ամերիկյան վարչակազմը դեռ չի արձագանքել Ռուսաստանի ղեկավարի այս հայտարարությանը: Նախօրեին Վաշինգտոնը պնդել է, որ դիվանագիտական կամ իրավական որևէ նորմ չի խախտել, երբ ռուսական կողմից պահանջել է մինչև սեպտեմբերի 2-ն ազատել Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հյուպատոսարանը, Վաշինգտոնում առևտրային ներկայացուցչությունն ու դրա նյույորքյան գրասենյակը: Երբ շփոթում են Ավստրիան ու Ավստրալիան Միացյալ Նահանգներն այդ որոշումն ընդունել է՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնությունում ամերիկյան դիվանագիտական կորպուսի աշխատողների թիվը 755-ով կրճատելու և մինչև սեպտեմբերի 1-ը 455-ի հասցնելու՝ Մոսկվայի պահանջին: Ճիշտ այդքան ռուսաստանցի դիվանագետ է այժմ աշխատում ԱՄՆ-ում: Ընդ որում, ըստ Պուտինի, դա էլ դեռ հավասարություն չի ապահովում: Նա ակնարկել է, որ Մոսկվան ունի ամերիկացի դիվանագետների թվի նոր կրճատում պահանջելու իրավունք և պարզաբանել է: «Երբ Միացյալ Նահանգները պայքարել է ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում տեղակայելու համար, պարտավորվել է ապահովել այդ կազմակերպության աշխատանքը: Ամերիկայում 455 ռուսաստանցի դիվանագետներից 155-ն աշխատում է ՄԱԿ-ում, ուստի, Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը պետք է լիներ 455-ից հանած 155: Հետևաբար, մենք մեզ վերապահում ենք նաև Մոսկվայում ամերիկացի դիվանագետների այդ թվի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք, բայց առայժմ դա չենք անի»,- ասել է Պուտինը: Ռուսաստանի ղեկավարի մեկնաբանություններում կար ոչ միայն ակնհայտ զայրույթ, այլև դառնությունն ընդգծող հեգնանք: «Դժվար է երկխոսել Ավստրիան և Ավստրալիան շփոթող մարդկանց հետ: Դրա վերաբերյալ ոչինչ չես կարող անել: Հավանաբար, դա է ամերիկյան վերնախավի որոշակի հատվածի քաղաքական մշակույթի մակարդակը: Ամերիկայի ժողովուրդը, Ամերիկայի ազգը, Ամերիկան, հիրավի մեծ են, մեծ երկիր, եթե դիմանում են քաղաքական մշակույթի այդչափ ցածր մակարդակ ունեցող մեծ թվով մարդկանց»,- ասել է Պուտինը: «Փհենյանին դրդում են նոր փորձարկումների». արդարացնում է Պուտինը Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը, ստիպում է ողջ աշխարհին լարված մնալ, և այսօր այս կամ այն երկրի դիրքորոշումը, գալիս է ապացուցելու, որ ոչ բոլորն են միանշանակ վերաբերում այն վտանգին, որը ներկայացնում է այդ երկիրը: Ռուսաստանի ղեկավարը խոսել է նաև Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված վիճակի մասին` մեկնաբանելով Կորեական թերակղզում առաջացած ճգնաժամը: Նա ասել է, որ Փհենյանը սադրիչ գործողությունների է դիմում, բայց և հավելել՝ նոր պատժամիջոցների սահմանումն ապարդյուն և անիմաստ կլինի: «Նրանք պատրաստ են խոտ ուտել, բայց չեն հրաժարվի միջուկային ծրագրից, քանի դեռ չեն համոզվել, որ իրենց անվտանգությունը երաշխավորված է»,- ասել է Պուտինը: Մոսկվան վերջին շաբաթներին քննադատում է ոչ միայն Հյուսիսային Կորեային, այլև Ճապոնիային, Միացյալ Նահանգներին և Հարավային Կորեային, պնդելով, որ այդ երկրների համատեղ զորավարժություններն ու ագրեսիվ կեցվածքը Փհենյանին դրդում են նոր փորձարկումների: Պուտինի այս մեկնաբանությունը հաջորդում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների դեսպան Նիկի Հեյլիի հայտարարությանն այն մասին, որ Հյուսիսային Կորեան ամեն կերպ ուզում է պատերազմ հրահրել: Փհենյանը սեպտեմբերի 3-ին «կատարյալ հաջողություն» է համարել ջրածնային ռումբի փորձարկումը, հայտարարելով, որ հետայսու ունի միջմայրացամաքային հրթիռի վրա նման մարտագլխիկ տեղադրելու հնարավորություն: Ենթադրվում է, որ ռումբի հզորությունը կազմել է առնվազն 50 կիլոտոն: Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային փորձարկումներն արգելված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևերով: Երեկ Նիկի Հեյլին ասել է, որ ԱՄՆ-ը ԱԽ-ին կներկայացնի պատժամիջոցներն էապես խստացնելու մասին բանաձևի նոր նախագիծ: Պուտինը ենթադրում է, որ նոր պատժամիջոցների բուն նպատակը ոչ թե Հյուսիսային Կորեային միջուկային նոր փորձարկումներից զերծ պահելն է, այլ Կիմ Չեն Ինին գահընկեց անելը: «Ռուսաստանը դատապարտում է Հյուսիսային Կորեայի փորձարկումները, դրանք սադրիչ բնույթ ունեն: Բայց մենք չենք կարող մոռանալ, թե ինչ պատահեց Իրաքում և Լիբիայում, հյուսիսկորեացիները հաստատ չեն մոռացել: Այս հանգամանքներում պատժամիջոցներն անիմաստ են և անպտուղ»,- ասել է Պուտինը: «ԱՄՆ-ի համբերությունն անսահման չէ» Մինչդեռ, ամերիկացիները նկատել են տալիս, որ նոր փարձարկումներ այլևս չեն հանդուրժի: «Լինել միջուկային տերություն, չի նշանակում այդ զենքով սպառնալ ուրիշներին: Միջուկային տերությունները գիտակցում են իրենց պատասխանատվությունը: Կիմ Չեն Ինը նման պատասխանատվություն չի ցուցաբերում: Հրթիռներով և միջուկային փորձարկումներով սպառնալը վկայում է, որ նա պատերազմի ծարավ է»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը և ընդգծել: «Պատերազմը երբևէ չի եղել մեր ուզածը, մենք հիմա էլ դա չենք ուզում, բայց մեր երկրի համբերությունն անսահման չէ, մենք պաշտպանելու ենք մեզ և մեր դաշնակիցներին»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am