ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց ու անավարտ օբյեկտների վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց:
Վարչապետը նշեց, որ տարբեր բնակավայրերում, հատկապես, խոշոր քաղաքների քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ, տարիներ շարունակ շինարարություն չսկսված հողամասեր:
Վարչապետը հանձնարարեց այս օբյեկտների շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցապատման ներդրումային գործընթացը խթանելու, զբոսաշրջության համար ավելի գրավիչ միջավայր ձևավորելու համար Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ու մարզպետներին՝ Երևանի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում գույքագրել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքներում, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա ՀՀ քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողամասային տարածքները:
Նա հանձնարարեց երկուամսյա ժամկետում կառավարություն առաջարկներ ներկայացնել այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ` գործող օրենսդրությանը համապատասխան:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը