Ալիևը Մոսկովյան եռակողմն արդեն «ջրեց»

Այսօր Մոսկվայում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարմանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման կարևորությունը:

Ըստ ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության` Միրզոյանն ընդգծել է բանակցային գործընթացին զուգահեռ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին:

Ադրբեջանի հետ առաջարկվող խաղաղության պայմանագրի մի քանի հոդվածներում առաջընթաց կա, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ես կցանկանայի նշել այն առաջընթացը, որն արդեն իսկ ձեռք է բերվել Ադրբեջանի հետ առաջարկվող խաղաղության պայմանագրի մի քանի հոդվածներում։ Կցանկանայի նաև նշել այն ըմբռնումը, որը ձեռք է բերվում այլ թեմաների շուրջ, ինչպիսիք են հաղորդակցությունների բացումը, ապաշրջափակումը, Ալմաթայի պայմանագրի հիման վրա սահմանազատման հետագա գործընթացը»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ կողմերը պետք է աշխատեն սահմանազատման գործընթացի պարամետրերի հետագա ճշգրտման ուղղությամբ։

Նա նշեց նաև հետագա էսկալացիան կանխելու կարևորությունը։ «Հայաստանը հավատարիմ է մնում երկրների ղեկավարների բոլոր եռակողմ հայտարարություններին։ Մենք աշխատելու ենք կառուցողական»,- հավելեց Միրզոյանը։

Առևտրատնտեսական համագործակցությունը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների իրական լոկոմոտիվ, Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ հանդիմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մոսկվան շահագրգռված է առաջ տանել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, առաջին հերթին, առևտրատնտեսական համագործակցությունը, որը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների իրական լոկոմոտիվ»,- նշել է նա։

Մոսկվան կանի ամեն ինչ, որպեսզի ապահովվի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ եռակողմ բանակցություններում։ «Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի իրավիճակի կայունացման վերաբերյալ որոշումները կատարվեն։ Մենք ակնկալում ենք, որ դրանք կհարգվեն բոլոր մյուս երկրների կողմից, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են ներկա գտնվել այս տարածաշրջանում»,- ասել է Լավրովը։

Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում, քանի որ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հաջորդ շաբաթ մենք, իսկապես, կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով: Մոսկվայում կլինեն և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Ակնկալում ենք, որ և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով մայիսի 25-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։

Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ռուսական կողմն առաջարկ է արել ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում: Հայկական կողմն ընդունել է առաջարկը. հանդիպումը կկայանա մայիսի 25-ին:

Ու մինչ Մոսկվայում եռակողմ բանակցություններ են ընթանում` «անակնկալ» հայտնվեց... Ու հայտնվեց հերթական անգամ Հայաստանին մեղադրելով, և այդ մեղադրանքները ուղղվեցին դեպի արևմուտք:

Հայաստանը սպառազինվում է արագացված տեմպերով, ինչը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի համար, կարծում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այսօր ռևանշիստական ուժերը կրկին գլուխ են բարձրացնում Հայաստանում, տարածքային պահանջները շարունակվում են Ադրբեջանի դեմ»,- Բաքվում Հնդկաստանի նոր դեսպանի հետ հանդիպմանն ասել է նա։ «Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնում, Հայաստանի նման քաղաքականությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի նոր սպառնալիքների»,- նշել է Ալիևը։

Այսինքն, մոսկովյան եռակողմ բանակցությունների օրը Ալիևը Հայաստանին մեղադրում է խաղաղությունից հրաժարվելու մեջ: Սա ասում է մեկը, ով ամեն շաբաթ հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է շարունակի սպառազինվել, ու շարունակում է զինվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3125 անգամ
Լրահոս
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Մահացել է Բագրատ սրբազանի հայրը Դա հանցավոր աշխարհին հղված հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք Շովիի ողբերգությունից անցել է 3 տարի Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ծավալները հասել են 1.12 մլրդ դոլարի Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Արտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել է «Հայփոստը շարունակում է աշխատել վնասով՝ սպասելով պետական ֆինանսավորման»․ Առաքելյան Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս Վախը Հայրենիք, արժեքներ, սկզբունքներ չի ճանաչում, այն սպանում է, իսկ սերը՝ կենսավորում․ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am