Նիկոլ Փաշինյանը «պլստաց» 800 մլն դոլարի գաղտնի գումարների վրայից

Հայաստանում 2018-ից հետո արձանագրվեց առաջին մեծ կորուպցիոն սկանդալը, որի մեջ ակնհայտորեն խառնված կարող են լինել իշխող ուժի ներկայացուցիչները:

Փորձենք այս հարցը վերլուծել ավելի մանրամասն: Եվ այսպես, երկու օր առաջ, Իտալիայում, ոչ թե Հայաստանում կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, առգրավվել է այդ երկրի ֆինանսական պահակախմբի կողմից՝ արգելված բեռը Հայաստան է ուղարկվել Էկվադորից, ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ:

Թմրանյութը հայտնաբերել էին Ջոյա Տաուրո նավահանգստում։ Կոկաինը սառեցվել է 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) ուղեւորվում էին Հայաստան՝ Վրաստանի՝ Բաթումի նավահանգստով:

Ըստ իտալացի ֆինանսական պահակախմբի, կոկաինը հայտնաբերվել է Ջոելի շան հետ միասին բարդ սկաներների միջոցով:

«Առգրավված թմրանյութը, որը պարզվել է, որ չափազանց մաքուր է և անթերի վիճակում, թմրավաճառներին կբերեր ավելի քան 800 միլիոն եվրո եկամուտ»,- ասվում է զեկույցում:

Ի դեպ նշենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Իտալիայի ֆինանսական գվարդիան հայտնաբերել էր մինչև երկու տոննա ընդհանուր քաշով կոկաինի խմբաքանակ, որը պետք է ուղարկվեր այլ ուղղությամբ, և այն ժամանակ այդ խմբաքանակը համարվեց ռեկորդային իտալական մասշտաբոներով: Իսկ, ահա, դեպի Հայաստան ուղղվող այս խմբաքանակը իսկական սենսացիա է համարվել Իտալիայում: Բացի այդ փոքրիկ Հայաստանի համար նման խմբաքանակի թմրանյութ ուղարկելը, նշանակում էր, որ Հայաստանի դեմ իսկական թմրանյութի ներարկման հեղափոխություն էր սպասվելու:

Ի դեպ արդեն «իտալական» այս նորությունից հետո, Հայաստանի ԱԱԾ-ն սեփական հայտարարությունով հանդես եկավ, որտեղ նշվում էր, թե. «Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման և մաքսանենգության դեպքերի բացահայտման մասին։ Խոսքը, մասնավորապես, մեկ տոննա կոկաինի մասին է, որի արժեքը գնահատվում է 250 մլն եվրո»։

Նախ զարմանալի էր, որ ԱԱԾ-ն հայտարարությունով հանդես եկավ անմիջապես իտալացիների հայտարարությունից հետո: Իսկ եթե իտալական շունը չգտներ թմրանյութերը, ԱԱԾ-ն այդ մասին կհայտարարե՞ր. խիստ կասկածելի է: Մանավանդ որ զարմանալի էր, որ իտալացիների և հայկական ԱԱԾ-ի քայլերը գրեթե համընկան:

Իսկ հիմա անցնենք այս խնդրի քննարկման երկրորդ հարցին: Որտեղի՞ց Հայաստանում «մի խումբ մարդկանց» մեկ մլրդ դոլար, որ նրանք կարողանան թմրանյութ բերել Հայաստան: Ցույց տվեք այդ «անհայտ մարդկանց»։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե նախկիններից «ոչ մի մուկ և ոչ մի ձուկ» չի անտեսվի: Բայց արի ու տես, որ Հայաստանում, պարզվում է կան մարդիկ, ովքեր շրջանառության մեջ են մտցրել 1 մլրդ դոլար, այն էլ թմրանյութի ոլորտում: Հասկանալի է, որ այդ չափ գումար առանց իշխանության համաձայնության չէր կարող շրջանառության մեջ լինել, այն էլ ստվերային ձևով, այն էլ ռիսկ անեին թմրանյութի մեջ դնեին այդ գումարը:

Պարզ է, որ այս ամենից հետո մի քանի հարցադրում է առաջ գալու։

Առաջին

Որտեղի՞ց Փաշինյանին և իր շրջապատին այդ չափ մեծ գումար: Այն թեզը, թե իբր իրենք կարող են կապված չլինել այդ գումարի հետ, չեն հավատա նույնիսկ չորրորդ դասարանի կրթություն ունեցողները:

Երկրորդ

Փաստորեն, Փաշինյանի թիմը ակտիվորեն ներգրավված է այս հանցավոր բիզնեսի մեջ, քանզի առանց իրենց իմացության ոչ մի «պատահական» խմբակ ռիսկ չէր անի մեկ մլրդ դոլարի թմրանյութ ներկրել Հայաստան:

Երրորդ

Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի մաքսային ծառայությունը, մեղմ ասաց, «մաքուր» չի գործում և ինչպես որ ներկայացվում էր իշխանության կողմից և այն էլ ինչ մասշտաբի ստվերային թվերով է աշխատում:

Սա իսկական սենսացիա է, քանզի ստացվում է որ Փաշինյանի իշխանությունն իրենց լկտիությամբ ակնհայտորեն գերազանցել է նախկիններին: Պարզապես նախկինների գործողությունները ազդում էին նաև շարքային գործարարների վրա, իսկ ներկաները այդչափ «մանր» խնդիրներով չեն զբաղվում, քանզի կա շատ ավելի մասշտաբային ստվերային և հանցավոր շրջանառություն: Իշխանափոխությունից հետո, կարծում ենք, որ Փաշինյանի իշխանության ստվերային կոռուպցիան կբացի շատ հարցեր մեր քաղաքացիների համար:

Չորրորդ

Մեկ մլրդ դոլարի թմրանյութ ներարկելը սեփական երկրի երիտասարդների մեջ իսկական համազգային բնույթի հանցագործություն է, որի համար Փաշինյանի իշխանությունը ամենամեծ պատիժն է ստանալու: Վերջին հինգ տարվա ընթացքում, այսինքն Փաշինյանի կառավարման ժամանակ, Հայաստանում թմրամոլների քանակը ավելացել է գրեթե երկու անգամ: Եվ դա այն դեպքում, երբ հայտնի է, որ Հայաստանում այդ ցուցանիշները միշտ ցածր են եղել:

Սա իսկապես նոր հանցակից դիվերսիա է Հայաստանի դեմ:

Հինգերրորդ

Իշխանափոխությունը կբացահայտի, թե այս հանցագործության հետևում կա նաև «թուրքական հետք», թե՛՝ոչ: Քանզի հասկանալի է, որ հայ երիտասարդության թունավորման համար, այն էլ այս չափ մեծ դոզայով, դա լրջագույն ազգային խնդիր է: Եվ մեծ հավանականություն կա, որ այս հարցում ակտիվորեն ներգրավված լինեն նաև հայտնի դրսի շրջանակները նույնպես: Իսկ մի հարցում, հայ երիտասարդների պասիվության մեջ պահելու, Փաշինյանի և թուրքերի շահերը համընկնում են, գրեթե 100 տոկոսով: Քանզի նրանցից ոչ ոք չի ուզենա, որ Հայաստանում երիտասարդությունը ակտիվ փոփոխություն չպահանջի:

 

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 809 անգամ
Լրահոս
Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am