Դուբայից Երեւան վերադարձած ուղեւորները հայց կներկայացնեն «FlyOne Armenia»-ի դեմ. ընկերությունն ուղևորներին կփոխհատուցի

«FlyOne Armenia» ընկերության օդանավով Դուբայից Երեւան վերադառնալ ցանկացող ուղեւորները պատրաստվում են դատական հայց ներկայացնել ընկերության դեմ:

NEWS.am-ին քաղաքացի Շուշաննա Սայադյանը, որի ամուսինը՝ Կարեն Գասպարյանը նույնպես մնացել էր Դուբայում եւ չէր կարողանում վերադառնալ Երեւան, պատմեց, որ ամուսինն այժմ վերադարձել է Երեւան «Air Arabia»-ի օդանավով:


Շուշաննա Սայադյանի խոսքով՝ ընկերությունը տոմսի գումարի վերադարձ չի արել. «Նախ ընկերությունը մեզ հետ չի կապվել: Երբ ես տեղեկացա խնդրի մասին, կապ հաստատեցի «FlyOne Armenia» ընկերության հետ, մեզ որեւէ պարզաբանում չտվեցին. զանգել ու հարցնում եմ, թե որտե՞ղ է օդանավը, ասում են՝ Իրանում է, հարցնում եմ՝ ե՞րբ է լինելու Դուբայում, ասում են՝ մի անհանգստացեք, շուտով կհասնի: Այնուհետեւ ես աշխատակցին ասում եմ՝ ձեր պատճառով է այս խնդիրն առաջացել, հիմա այդ մարդիկ ո՞ւր պետք է գնան, ի՞նչ պետք է անեն, ասում է՝ մենք պատասխանատվություն չենք կրում»:

Ըստ քաղաքացու՝ ուղեւորներին տեւական ժամանակ թույլ չեն տվել Դուբայի օդանավակայանից դուրս գալ. «Դա եւս իրենց մեղքով է եղել, որովհետեւ չվերթը չեղարկելուց հետո նրանք ուղեւորների մասին տվյալների փաստաթղթերը չեն փոխանցել Դուբայի օդանավակայան, ու էլի որոշ ժամանակ մարդիկ այնտեղ են մնացել»:

Շուշաննա Սայադյանը մանրամասնեց, թե ինչ հիմքով են ցանկանում դատական հայց ներկայացնել ընկերության դեմ. «Այն, որ նրանք իբրեւ սնունդ էին բաժանել մայիսի 7-ին, ուղեւորների հարմարավետությունն էին ապահովել, բոլորը կեղծ էր, եւ վերջին դեպքը, որ Դուբայի օդանավակայանին նույնիսկ չէր ներկայացվել ուղեւորների տվյալները, որպեսզի նրանց թույլ տային դուրս գալ օդանավակայանից, ինչպես նաեւ մեր տոմսերի փոխհատուցումը. այդ ամենի առնչությամբ մենք դիմելու ենք դատարան: Ես վստահեցնում եմ, որ ընկերության աշխատակիցները մեզ հետ շատ կոպիտ են խոսել, նույնիսկ խոսքս կիսատ թողած՝ աշխատակիցը հեռախոսն անջատում էր»:

Մեզ հետ զրույցում ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը ասաց, որ մայիսի 17-ի նախատեսվող Դուբայ-Երեւան չվերթը կայանալու է. «Ավիաընկերությունը Էմիրությունների ավիացիոն իշխանությունների հետ կառուցողական երկխոսության մեջ է՝ հետայսու բոլոր նման միջադեպերը բացառելու համար: Իսկ չեղարկված չվերթների մասով էլ ուղեւորներին կփոխհատուցվի»:

Ավելի վաղ Անանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Դուբայում մնացած ուղեւորների հետ ավիաընկերության զանգերի եւ ուղեւորների սպասարկման կենտրոնը աշխատում է եւ հասանելի է ցանկացած հարցի հետ կապված. «Հորդորում ենք այն բոլոր ուղեւորներին, որոնք չեն կարողացել մեր հետ կապի դուրս գալ, թող փորձեն կապի դուրս գալ»:

Հիշեցնենք, որ Դուբայի ավիացիոն իշխանությունն արգելել էր «FlyOne Armenia» ավիաընկերության՝ Երեւան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռին վայրէջք կատարել Դուբայում, եւ ինքնաթիռը վերադարձել էր Երեւան: Անանյանի վստահեցմամբ՝ ավիափոխադրողն ունեցել էր թռիչքի բոլոր թույլտվությունները եւ անհրաժեշտ փաստաթղթերը։

դիտվել է 1342 անգամ
Լրահոս
Սկանդալից հետո ադրբեջանցի մարզիկը ցմահ որակազրկվել է Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են Աշոտ Փաշինյանը կորցրել է դրամապանակը․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը Հուլիսի 5-ին, ժամը 19։30-ին տեղի կունենա հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Պուտին Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Land Rover»-ը և «Volkswagen»-ը Մածուն մերելն էլ որ սովորես․․․ էլ մեզ զենք պետք չի Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է «Խաղաղության պայմանագրի մշակման հարցում ԱՄՆ վճռականությունը գնահատանքի է արժանի». Ալիև Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am