Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Աբրահամյանի որդուց գնած առանձնատան համար․ «Հետք»

Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 16-ին շարունակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, գրում է «Հետքը»։

Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը։ Նիստի սկզբին Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանի և պատասխանողներից Աննա Հայրապետյանի ներկայացուցիչներ Լուսնթագ Բեժանյանն ու Սմբատ Մինասյանը միջնորդություն ներկայացրին դատական նիստը հետաձգելու մասին։

Նրանք հայտնեցին, որ դատավորի աշխատակազմի պատճառով չեն կարողացել մինչ օրս ձեռք բերել գործի նյութերը պարունակող լազերային սկավառակները՝ չնայած վճարել են դրանց տրամադրման համար նախատեսված պետական տուրքը։ Մինասյանն ասաց, որ ապրիլի 28-ին վճարել են 14 հազար դրամ տուրք, սակայն այս նիստից 5 օր առաջ՝ մայիսի 11-ին, դատարանը հայտել է, որ վճարումն ամբողջական չի եղել, և ներկայացուցիչներն այսօր վճարել են ևս 1500 դրամ։ Փաստաբանները հայտնեցին, որ դատարանը կարող էր գոնե առաջին վճարված տուրքի չափով տրամադրել նյութեր։ Սմբատ Մինասյանը դժգոհեց նաև, որ նախորդ դատական նիստին էլ դատարանը հարգելի չէր համարել իրենց միջնորդությունը գործի նյութերին ծանոթանալու, պատճենները ստանալու և նիստը հետաձգելու մասին, ինչի հետևանքով նրանք չէին կարողացել միջնորդություններ և այլ հարցերի վերաբերյալ դիրքորոշումներ հայտնել։

Դատավոր Կարապետ Բադալյանը նկատեց, որ լազերային սկավառակների ձեռքբերման համար պետական տուրքի վճարի անդորրագիրն այսօրվա ամսաթվով է։ Նա հայտնեց, որ բարեխիղճ չեն գտնվել պատասխանողների ներկայացուցիչները, որ նիստից 30 րոպե առաջ են անդորրագիրը վճարել, և պնդում են, որ դատավորի աշխատակազմն է մեղավոր։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Հաջորդ միջնորդությունը ներկայացրեց գործում երրորդ անձ ներգրավված գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջ՝ Լիլիթ Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Տոնոյանը։ Հիշեցնենք, որ Լիլիթ Պետրոսյանը Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող «Մոնումենտի» առանձնատան գնորդն էր։ Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Նարեկ Նալբանդյանի կինը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022 թ․ օգոստոսի 1-ը։ Սակայն գործարարի կինը սահմանված ժամկետում չէր վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում։ Նոր պայմանավորվածության համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի կինը Հովիկ Աբրահամյանի որդուն մինչև 2024 թ․ դեկտեմբերի 31-ը կվճարի 2 միլիարդ 452 միլիոն դրամ։

Լիլիթ Պետրոսյանն այս գործում բարեխիղճ գնորդ է։ Տոնոյանը հայտնեց, որ դատարանն արգելել է Լիլիթ Պետրոսյանին առանձնատան դիմաց վճարումները կատարել և այժմ միջնորդում են հանել այդ արգելքը։ Մեր հարցին, թե ինչու է Լիլիթ Պետրոսյանի շահագրգռվածությունը մեծ, որ վճարումը կատարի այն դեպքում, երբ կա այս դատական գործը, և վերջինիս կողմից վճարումների չկատարելը պայմանագրային պայմանավորվածության խախտում չի համարվի, փաստաբան Կարեն Տոնոյանը նշեց․ «Կա պայմանագիր, որով սահմանված է ժամանակացույց՝ վճարում կատարելու, և Լիլիթ Պետրոսյանը ցանկանում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները։ Նա իր կյանքը փորձում է կառուցել իր պարտավորություններին համահունչ»։

Փաստաբանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արգամ Աբրահամյանի հաշիվների վրա արգելանք դրված է, և Լիլիթ Պետրոսյանի կողմից վճարում կատարելը որևէ կերպ չի կարող խոչընդոտել դատական ակտի կատարմանը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանն իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ վճարումները կատարելու թույլտվության դեպքում հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերվի Լիլիթ Պետրոսյանի և Արգամ Աբրահամյանի միջև՝ վճարումները այլ հաշվեհամարի կատարելու մասին, ինչպես նաև արտերկրում գրանցված հաշիվների փոխանցելու մասին, ինչը կդժվարացնի կամ անհնար կդարձնի այդ գումարը բռնագանձելը։ Փաստաբան Կարեն Տոնոյանն ասաց, որ Արգամ Աբրահամյանի անունով ցանկացած հաշվեհամար դատարանի կողմից արգելադրված է, և նման վտանգ չկա։ Որևէ երրորդ անձի փոխանցելու հանգամանքը ևս բացառեց փաստաբանը, քանի որ ըստ նրա՝ պայմանագրով նման դրույթ ամրագրված չէ։

Միջնորդության վերաբերյալ դատարանը հարցրեց մյուս պատասխանողների ներկայացուցիչների դիրքորոշումները, սակայն նրանք հայտնեցին, որ միջնորդությունը չեն ստացել։ Դատարանը հայտնեց, որ բոլորին ուղարկվել է միջնորդությունը, և նշեց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի առանձին ակտի ձևով։

Բագրատունի Բարսեղյանի ներկայացուցիչ Սմբատ Մինասյանը հայտնեց, որ եթե դատարանի կողմից իրենց դիրքորոշման վերաբերյալ հարցումը ձևական բնույթ չի կրում, ապա դատարանը պետք է ժամանակ տա, որ ծանոթանան միջնորդությանը՝ դիրքորոշում հայտնելու համար։

Հաջորդիվ Սմբատ Մինասյանը և Լուսնթագ Բեժանյանը բացարկ հայտնեցին դատավորին։ Նրանք կասկածի տակ դրեցին դատավորի անաչառությունը։ «Պատասխանող կողմը գտնվում է նվազ բարենպաստ վիճակում և հավասար պայմաններ չեն ստեղծվում հայցվորի և պատասխանողների համար՝ իրենց շահերը և իրավունքները պաշտպանելու հարցում, և նման կասկած կարող է առաջանալ նաև անկողմնակալ դիտորդի մոտ»,- ասաց Լուսնթագ Բեժանյանը։

Բացարկի վերաբերյալ միջնորդության որոշումը դատարանը կհայտնի մայիսի 19-ին՝ ժամը 10։30-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 1284 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քարոզչության տապալված արձագանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Ալամութը և օկուպացված Արցախի քաջ զորական Սահլունը Ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվող 7 անձինք Անի Ավետիսյանը նշանակվել է Ձեր ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին օդից փող է գալիս, կպնում է. Մեսրոպ Մանուկյան (video) ՇՏԱՊ․ Փաշինյանը հայտարարեց՝ հանձնում է Տիգրանաշենը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով Արաղչին հայտարարել է, որ Թրամփի տնտեսական ճնշումներն ԱՄՆ-ին պարտություն կբերեն «Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». զինվորներին վրшերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահասի հայր ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios Փաշինյանը շատ լավ գիտի՝ 4-5 ամսից ինչ սարսափելի աղետ է լինելու․ շտապում է․ Երվանդ Բոզոյան (video) Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու «Թուրքերը մեր տարածքով ազատ ելումուտ են անելու, մեզ էլ «մեծահոգաբար» մաքսատուրքի մեկ քառորդն են նետելու, մենք էլ խոնարհաբար մրմնջալու ենք Afiyet olsun ! (Անուշ արեք)». Արա Սահակյան ՔՊ-ն փորձում է ուժ ցույց տալ, բայց իրենք ուժ չունեն, ես եմ ձեզ ասում․ Սամվել Կարապետյան (video) Պարոն Եղոոյան, կառավարե՛ք ձեզ․ ընդդիմությունն աներ, Վահագն Ալեքսանյանը ՊՊԾ-ին էր կանչել (video) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի իր գործով առաջիկա դատական նիստերին ՌՈ պետի որդին՝ Մասիսի ՄՌՈւ-ի պետը, սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում. Լուսանկար Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան Կաշառքի և փողերի լվացման մեղադրանքով Նատալյա Լափաուրին չի կալանավորվել.որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված գրավով «Ես եմ խոսում, մի՛ ընդհատեք», «անջատեք միկրաֆոնը»․ լարված բանավեճ՝ Քոչարյանի և Ալեքսանյանի միջև (video) Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողները հետազոտվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ մամուլի քարտուղար Լճաշեն բնակավայրի լողափերից մեկում ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել 36-ամյա տղամարդու մարմին Գալիս ստեղ շորտիկով ֆռֆռում ա, գնում, ասում՝ ռուսները վատն են․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյան, ես ձեզ շատ հարցեր ունեմ․ Անժելա Թովմասյան (video) Վթարային ջրանջատում՝ Աջափնյակում և Էրեբունիում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am