Shamshyan.com-ի փոխանցմամբ, Նեղոց համայնքի ղեկավար, 35-ամյա Վարդան Աթանեսյանը այցելել է Ախթալա քաղաքի բնակիչ 29-ամյա Գոռ Թարվերդյանին, ով Սուրբ Աստվածածին վանքի վանահայր, Տեր Հեթում քահանան է, և վիճաբանել է քահանայի հետ ու պահանջել, որ նա բացի վանքի դարպասները, հակառակ դեպքում սպառնացել է, որ եթե քահանան չկատարի իր «հրամանը», ապա ինքը դարպասները կկոտրի։Քահանան ոստիկաններին հայտնել է, որ գյուղապետը այդ ողջ ընթացքում ձեռքին ունեցել է ատրճանակ, սակայն այն գործի չի դրել։
Աղբյուրի տեղեկություններով՝ գյուղապետը հրավիրվել է Ոստիկանության Թումանյանի բաժին, սակայն հրաժարվել է կատարվածի մասին որևէ բացատրություն տալ։Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը