Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սասնա ծռերի 14 անդամների գործով դատական նիստի վերսկսումից հետո պաշտպան Արա Զաքարյանը, դիմելով դատավորին, հայտարարեց. «Դուք աչք եք փակում այն փաստի վրա, որ կարգադրիչները մեզ թույլ չեն տալիս մտնել նիստերի դահլիճ: Եթե դատախազները ներկա չլինեին, դուք կշարունակեի՞ք նիստը: Սա կողմնակալ վերաբերմունք է»:
Արա Զաքարյանը միջնորդեց նիստը հետաձգել` պատճառաբանելով, որ իր գործընկերները չեն կարողացել ներկայանալ նիստին՝ խուզարկության պատճառով:
Միջնորդությանը միացան նաեւ գործով մյուս փաստաբանները ու նշեցին, որ համակարծիք են Արա Զաքարյանի հետ:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ ընթերցեց Կարո Եղնուկյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի՝ նա ցանկանում է Տիգրան Հայրապետյանից բացի, մեկ այլ պաշտպան ունենալ՝ Նինա Կարապետյանցին, սակայն պատահաբար դատավորը Կարո Եղնուկյանին քաղբանտարկյալ անվանեց՝ ասելով, որ այս պահին ընթերցում է քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի միջնորդությունը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը