Մոսկվան Երևանի նկատմամբ անցնում է կոշտ մեթոդների

Ախալցխայի մոտ՝ Օրֆոլո ռազմական զորավարժարանում սեպտեմբերի 3-ից մեկնարկեցին ԱՄՆ-ի և Վրաստանի կողմից կազմակերպվող Agile Spirit 2017 ռազմական զորավարժությունները: Ինչպես դեռ օգոստոսի վերջից հաղորդում էին վրաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, զորավարժություններին մասնակցելու էին` Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Լատվիան, Ռումինիան: Ադրբեջանի մասին խոսք չէր գնում: Զորավարժությունները ներառում են դաշտային և շտաբային փուլեր. դրանց նպատակն է ընդլայնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում, ինչպես նաև փոխգործակցությունն ԱՄՆ-ի և այլ գործընկեր երկրների միջև: Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 11-ին: Agile Spirit զորավարժությունները սկսած 2011թ-ից՝ անցկացվում են ամեն տարի Վրաստանում: Սկզբնապես դրանց մասնակցում էին միայն երկու երկիր՝ ԱՄՆ-ը և Վրաստանը, իսկ 2015-ից միացան այլ երկրներ: Սակայն երեկ անակնկալ ձևով հայտնի դարձավ, որ Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին, Հայաստանը զորախումբ չի ուղարկել, մինչդեռ Ադրբեջանը մասնակցում է: Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից, Tert.am-ի հետ զրույցում ասել է Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, որ մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք Agile Spirit 2017» զորավարժություններին: Սակայն, ցավոք, վերջին պահին մեր հարևան երկիրը հրաժարվեց մասնակցությունից»: Երեկվանից համացանցում տեղեկատվական թոհուբոհ էր: ՀՀ պաշտպանության նախարարությունից երեկ հրաժարվել էին մեկնաբանել զորավարժություններին չմասնակցելու որոշումը։  Թե ինչու է Հայաստանը հրաժարվել մասնակցել ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին, NEWS.am-ը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից, որը, սակայն, չի ցանկացել մեկնաբանել ՊՆ-ի այդ որոշումը։ «Ես չեմ մեկնաբանում», ասել է Հովհաննիսյանը: ՊՆ խոսնակի այս հուժկու «չեմ մեկնաբանումը», թերևս, վկայում է այն մասին, որ նա կամ այդ պահին դեռ տեղյակ չի եղել, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է, կամ էլ իրավիճակն այնպիսին է, որ հայկական կողմը նպատակահարմար չի գտնում մանրամասնել, քանի որ «ջրի երես» դուրս կգան ավելի ոչ դուրեկան հանգամանքներ: Իսկ հանգամանքներն այսպիսին են: Ճիշտ նույն օրը 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը «մի գիշերում» որոշում կայացրեց անդամակցել Մաքսային միությանը: Շատերն օրվա «խորհրդի» շրջանակներում կապ են տեսնում, որ շատ հնարավոր է, որ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների վերջին օրերին լարվածության ֆոնին` Մոսկվան ուղղակի պահանջել է Հայաստանից հրաժարվել ամերիկյան զորավարժություններին մասնակցել: Այն, որ ռուս-ամերիկյան վերջին օրերի իրադարձությունները կարող էին հանգեցնել դրան` միանգամայն սպասելի է: Իհարկե, չի բացառվում նաև երկրորդ տարբերակը, որ Հայաստանի քայլը պայմանավորված լինի վերջին պահին Ադրբեջանի մասնակցության փաստով, այն առումով, որ ի սկզբանե հայտնի է եղել, որ Ադրբեջանը չի մասնակցելու, իսկ հետո որոշում է փոխվել: Բայց այս դեպքում էլ, իսկապես, անհասկանալի կլինի հայկական կողմի քայլը, որովհետև նույն տրամաբանությամբ ցանկացած միջոցառման ի սկզբանե Ադրբեջանը կարող է հրաժարվել մասնակցությունից, ապա վերջին պահին հաստատի իր մասնակցությունը, և ի՞նչ Հայաստանն այդ պատճառով անընդհատ պետք է դուրս գա՞ տարբեր ձևաչափերով միջոցառումներից... Ինչևէ, այսօր արդեն ՀՀ ՊՆ-ն փոխնախարար Արտակ Զաքարյանի մակարդակով, արձագանքել է: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ռազմաքաղաքական դիվանագիտությունն ամբողջովին համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և իր գործողությունների մեջ Երևանը վստահ որոշումներ է կայացնում, հայտնում է aysor.am-ը։ Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը, ըստ Արտակ Զաքարյանի, չի նշանակում, որ Հայաստանի գործընկերության մակարդակը ինչ-որ առումով նվազում է կամ ավելանում է մեկ այլ օղակի հաշվին. «Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ երկար ժամանակ և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, և՛ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ-ի կառույցի և անդամ երկրների հետ։ Այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը նույնիսկ արտառոց չպետք է դիտարկել»։ ՊՆ-ից այսպիսի «բացատրությունը», փաստորեն, բացառում է «ադրբեջանական» վարկածը` որպես զորավարժություններից հրաժարում: Այսպիսի` ոչ մի հստակություն չմտցնող «պարզաբանումը» ՀՀ ՊՆ-ից ավելի խորացրեց կասկածները, որ Մոսկվայից Հայաստանին է հասցվել հերթական հարվածը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am