Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են սեպտեմբերի 3-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 29 շենքի դիմաց կրակոցներ արձակած, այնուհետև փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը։ Ինչպես հայտնում է աղբյուրը` Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Գոռ Սիմոնյանն է, ով այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայի միջից գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել։
Դեպքի վայր ժամանած Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակի 3 պարկուճ։ Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ Գ. Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը